Միջազգային13:34, 04 Փետրվար 2014
Գերմանիան ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն, բայց ընդհանուր ռազմավարություն չունեն

«Գերմանիայի թուրքական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Քենան
Քոլաթը պահանջել է, որ Թուրքիայի ու Գերմանիայի միջև միջկառավարական մակարդակով կանոնավոր
խորհրդակցական աշխատանքներ սկսվեն: Այդ մասին նա նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ
Թայիփ Էրդողանի` Բեռլին կատարած այցի կապակցությամբ գերմանական «Dpa» լրատվական
գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:
Քոլաթն ընդգծել է, որ այդ երկու երկրներն ունեն շահերի ընդհանրություն, բայց ընդհանուր ռազմավարության պակաս ունեն: Մատնանշելով Ֆրանսիայի հետ կազմակերպվող համատեղ նախարարական խորհրդի ժողովները` թուրք գործիչը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի հետ իրականացվելիք նմանատիպ ձեռնարկումը ևս օգտագար կլինի:
Քոլաթը հույս է հայտնել, որ Թուրքիայի վարչապետի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակում ներառված է նաև երկքաղաքացիության հարցը: Քոլաթը նաև տեղեկացրել է, որ Էրդողանը վայելում է գերմանաբնակ թուրքերի համակրանքը: Ըստ նրա` օգոստոսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին քվեարկության իրավունքով կմասնակցի Գերմանիայում բնակվող 3 մլն թուրքերի գրեթե կեսը:
Նշենք, որ Էրդողանը Մերկելի հրավորեվ երկօրյա պաշտոնական այցով նախօրեին մեկնել է Գերմանիա: Այդ երկրում է գտնվում թուրքական ամենամեծ համայնքն աշխարհում: Գերմանիայի խորհրդարանում կա ազգությամբ թուրք 11 պատգամավոր: Գերմանաբնակ 3 մլն թուրքերից շուրջ 1 միլիոնն արդեն ունի այդ երկրի քաղաքացիություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |