Իրավական08:01, 04 Փետրվար 2014
Գյուլենը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Էրդողանի

Գյուլենական շարժման առաջնորդ, հեղինակավոր իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը դատի է տվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գյուլենի
փաստաբան Նուրուլլահ Ալբայրաքը դատական մինջնորդագիր
է ներկայացրել Անկարայի քաղաքացիական դատարան: Դատական միջնորդագրում նշվում է, որ
դեկտեմբերի 17-ին և 25-ին հակակոռուպցիոն օպերացիայից
հետո սկսված հետաքննության շրջանակներում որոշ նախարարներ և բարձրաստիճան պետական պաշտոնյաններ
են ձերբակալվել և հարցաքննության հրավիրվել: Ըստ փաստաբանի ներկայացրած միջնորդագրի՝ օրենքով նախատեսված այդ գործողություններից հետո
վարչապետը սկսել է ագրեսիվ, վիրավորական, մարդկանց
ատելության և թշնամության հրահրող արտահայտություններով վիրավորել Գյուլենին և նրա հետևորդներին:
Գյուլենի փաստաբանը պահանջում է իր պաշտպանյալի
անձի իրավունքները ոտնահարելու համար պատժել 100 000 թուրքական լիրա տուգանքով, ինչպես
նաև պատասխանող կողմին պարտադրել կատրել դատական
ծախսերը:
ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի
ստեղծած շարժումը Թուրքիայում և Թուրքիայից դուրս հիմնել է բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ: Գյուլենի
կրոնական համայնքին են պատկանում բազմաթիվ հիմնադրամներ, միություններ, լրատվամիջոցներ,
հիվանդանոցներ, բիզնես կառույցներ և բանկեր: Գյուլենի շարժման անդամները կարևոր պաշտոններ
են զբաղեցնում Թուրքիայի գրեթե բոլոր գերատեսչություններում:
Գյուլենը և նրա համայնքը մեղադրվում են «մեծ կաշառք» օպերացիան կազմակերպելու մեջ: Շատերի կարծիքով այդ օպերացիան գյուլենականների պատասխանն էր Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ գյուլենական մասնավոր դպրոցները փակելու նախաձեռնությանը։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |