Միջազգային15:46, 04 Փետրվար 2014
Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում

Թուրրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում: Վերջինս այսօր Բեռլինում հանդիպում է ունեցել Մերկելի հետ: Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որտեղ Էրդողանն ու Մերկելը խոսել են այն թեմաների մասին, որոնք քննարկել են հանդիպման ժամանակ:
Մերկելն իր ելույթում հայտարարել է, որ Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիները առաջիկայում Թուրքիայում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների ժամանակ այնտեղից քվերկելու հնարավորություն կունենան: Մերկելը գոհունակություն է հայտնել Սիրիայի հարցում Թուրքիայի ունեցած
զգալի դերակատարության համար՝ նկատի ունենալով նաև 700 սիրիացի փախստականների` Թուրքիայում
ապաստան գտնելու հանգամանքը:
Էրդողանը Մերկելի հետ իր քննարկած թեմաներից
առանձնացրել է նախ Գերմանիայում բնակվող բավական ստվար թուրքական համայնքի խնդիրների
մասին քննարկումները, ապա Սիրիայի հարցում իրենց ունեցած տեսակետների փոխանակումը,
որոնք, ըստ նրա, մեծապես համընկնում են, մանավանդ՝ Ժնևի համաժողովների առաջընթաց չապահովելու
մասով: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Թուրքիայի եվրաինտեգրմանն աջակցելու համար, նաև խնդրել Գերմանիայի աջակցությունը վիզաների ռեժիմի ազատականացման հարցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |