Ցեղասպանություն09:57, 04 Փետրվար 2014
Ուֆուք Ուրաս. «Դիվրիղիում բնակչության 1/3-ը հայեր էին, ի՞նչ եղան նրանք»
Հայոց ցեղասպանության թեմայով հոդվածները 2015-ին ընդառաջ ավելի են
հաճախակիանում թուրքական լրատվամիջոցներում: Մասնավորապես «Աչըք գազեթե» թերթում, թուրք
վերլուծաբան, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասն անդրադառնում է Թուրքիայի պաշտոնական ժխտողական քաղաքականությանը
և այլընտրանքների անհրաժեշտություն տեսնում: Իր «1915» հոդվածում հեղինակը ընդգծում
է հետևյալ իրողությունը:
«Օրինակ` Դիվրիղիում (Տևրիկ) բնակչության մեկ երրորդը հայեր էին: Նրանք, ովքեր պնդում են, թե այդ մարդկանց ոչնչացումը իմպերիալիստական սուտ է, ինչո՞ւ են չեն ասում ճշտմարտությունը, ի՞նչու չեն ասում, թե իրականում ինչ եղավ այդ մարդկանց հետ, ինչո՞ւ են լռում»:
Ողջունելով վերջին տարիների ապրիլքսանչորսին Թուրքիայում կազմակերպող «Ներողություն ենք խնդրում, այդ վիշտը բոլորինս է» խորագրով վշտակցության միջոցառումները` Ուրասը նշում է, որ այդ ամենին պետք է ավելացնել նոր քաղաքականության էլեմենտներ: Հարկավոր է Հայաստանի հետ սահմանը բացել, փոխադարձաբար զարգացնել տնտեսական հարաբերություններն ու մշակութային կապերը, 1915-ի զոհերի ժառանգներին Թուրքիայի քաղաքացիություն ստանալու իրավունք տալ: Այդ ամենը, ըստ հեղինակի, չափազանց կարևոր ժեստ կլինի Թուրքիայի կողմից:
Ափսոսանք հայտնելով, որ Թուրքիայի 24-րդ գումարման ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) հայ ազգային փոքրամասնության շահերը ներկայացնող հայ պատգամավորներ չկան, հոդվածագիրը վստահորեն կարծում է, որ այդ բացթողումը անկասկած շտկվելու է գալիք ընտրություններում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |