Իրավական14:23, 05 Փետրվար 2014
Թուրք պատգամավոր. «Էրդողանը խախտել է Սահմանադրության 28-րդ հոդվածը»

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում»
կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Օզջան
Ենիչերը մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Սահմանադրությունը:
Ըստ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության՝
ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ վարչապետը անձամբ միջամտելով հեռուստաալիքի
հեռարձակմանը, խախտել է Սահմանադրության մամուլի և հեռարձակման ազատության մասին
28-րդ հոդվածը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՇԿ-MHP խորհրդարանական խմբակցության փոխնախագահ,
Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն Թուրքիայի
խորհրդարանում միացրել է Էրդողանի այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ
նա «Հաբեր թուրք» լրատվականի
ղեկավարին կարգադրել է հեռացնել Բահչելիի՝ Թունիսի նախագահի հետ հանդիպման մասին պատմող
լուրերը (վազող տողերը):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |