Միջազգային11:32, 06 Փետրվար 2014
HaberTurk. Էրդողանը Պուտինին աջակցելու համար է մեկնում Սոչի

Փետրվարի 7-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք 22-րդ ձմեռային
օլիմպիական խաղերի բացման պաշտոնական հանդիսությանը մասնակցելուց հրաժարվել են ԱՄՆ
նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև Ֆրանսիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և
Գերմանիայի առաջին դեմքերը: Իսկ որպես պատճառ նշվել է այն իրողությունը, որ
Ռուսաստանում դեռ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները:
Ի տարբերություն արևմտյան լիդերների` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մեկնել Սոչի և ներկա գտնվել օլիմպիական խաղերի բացմանը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցելու համար վաղը Սոչի մեկնող վարչապետին մի շարք նախարարներ են ուղեկցելու, այդ թվում և սպորտի հարցերով նախարար Չաղաթայ Քըլըչը»,- տեղեկացնում է «ՀաբերԹուրք» լրատվականը:
Հիշեցվում է, որ Էրդողանը բաց չի թողել 2012 թվականին Լոնդոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերը, որոնց բացմանը ևս ներկա է գտնվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |