Ցեղասպանություն09:37, 06 Փետրվար 2014
Ստորագրահավաք` Հայոց ցեղասպանությունը ժխտած թուրք գրողի դեմ
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են բարձրացված դժգոհության այն ալիքին,
որի պատճառը թուրք հայտնի գրող Այշե Քուլինի հեռուստաելույթն է եղել: Բանն այն է,
որ Քուլինը, հյուրընկալվելով «Սի էն էն Թուրք» հեռուստաալիքի «Հակասական հարցեր»
հաղորդմանը, խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Նա մասնավորապես ասել էր. «Ես
հայերին շատ եմ սիրում, բայց եղածը ուղղակի տեղահանություն էր: Պատերազմական
դեպքերը ցեղասպանություն չես անվանի: Այնպես չէր, որ նրանք (հայերը) հրեաների պես
ոչինչ չէին անում, ու մենք էլ նրանց սկսեցինք կոտորել»:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը տեղեկացնում է Այշե Քուլինի դեմ ստորագրահավաք-արշավի դուրս եկած գրողների նախաձեռնության մասին և տեղադրել այն կայքի ակտիվ հղումը, որով կազմակերպվում է էլեկտրոնային ստորագրահավաքը:
Նշվում է, որ նախաձեռնության հեղինակները թուրքական պաշտոնական ժխտողական
պաշտոնական թեզին համարձակորեն դեմ գնացող ազատամիտ մտավորականներն են:
Նշյալ արշավի նպատակն է բոյկոտել Այշե Քուլինի հեղինակած գրքերը և դրանք այլևս չընթերցելու քարոզչություն իրականացնել:
Change.org/fr կայքում անգլերեն և ռուսերեն լեզուներով տեղադրված է դատապարտող հայտարարություն Այշե Քուլինի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ: Ստորագրահավաքին մասնակցելու համար հարկավոր է այցելել այստեղ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |