Տարածաշրջան14:19, 07 Փետրվար 2014
Թուրք լրագրող. «Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիան չի կարող խոսել Սոչիի դեպքերի մասին»
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական
կայքը անդրադարձել է Սոչիում այսօր բացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Սակայն կայքը,
ոչ թե հենց օլիմպիական խաղերին է անդրադրաձել,
այլ Սոչի Կրանսայապոլյան վայրում, որն օլիմպիադայի կենտրոնն է, 1864 թվականին տեղի ունեցած
չերքեզների կոտորածին: Ըստ թուրքական աղբյուրի՝
այդ ժամանակ սպանվել է 800-1.5 միլիոն չերքեզ:
Այս իրադարձությունը ցեղասպանություն
որակող կայքը զրուցել է լրագրող Ֆահիմ Թաշթեքինի
հետ՝ պարզելու համար, թե այդ իրադարձությունը ինչ տեղ է գրավում Թուրքիա-Ռուսաստան
հարաբերություններում:
Թաշթեքինը նշել է, որ ոչ մի երկիր
չի ցանկանա Ռուսաստանի հետ այդ թեմայի շուրջ քննարկումներ սկսել և հատկաապես Թուրքիան
դա չի կարող անել:
«Այն ժամանակ, երբ Թուրքիան այս հարցի վերաբերյալ որևէ բան ասի, նրա առջև Հայոց ցեղասպանության հարցը կդնեն:
Այս իսկ պատճառով Թուրքիան, որտեղ ապաստան են գտել մեծ թվով չերքեզներ, զգում է, որ
ստիպված է այդ հարցում լռություն պահպանել»,-ասել է լրագրողը:
Ըստ նրա, եթե Թուրքիան ընդունած
լիներ Հայոց ցեղասպանությունը, պատմական սխալները, հանգիստ կկարողանար խոսել նաև չերքեզների
մասին:
Թաշթեքինն ասել է, որ եթե Թուրքիան չերքեզների կոտորածների մասին որևէ
հարց բարձրացնի, ապա Ռուսաստանը շատ հանգիստ կարող է մատնացույց անել Թուրքիայում ապաստանած
և Ռուսաստանում բնակվող չերքեզների կարգավիճակի տարբերությունը: Վերջիններս, ի տարբերություն թուրքաբնակների, որոնք անգամ
իրենց մայրենի լեզուն են մոռացել, ունեն իրենց հանրապետությունը, նրանց լեզուն պաշտոնապես
ճանաչված է, դասավանդվում է դպրոցներում, ունեն իրենց մշակութային կենտրոնները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |