Իրավական07:09, 07 Փետրվար 2014
Թուրքիան օրինականացրել է համացանցի գրաքննությունը

Թուրքիայի
ազգային մեծ ժողովն օրենք է ընդունել, որն օրինականացնում է համացանցի գրաքննությունը:
Օրենսդրական
նոր կարգավորումը հակասական կարծիքների պատճառ է դարձել
ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:
Թուրքական «Ռադիքալ» թերթը
ներկայացրել է թե՛ կողմ, թե՛
դեմ կարծիքները:
Թուրքիայի
տրանսպորտի, ծովագնացության
և կապի
նախարար Լյութֆի Էլվանը նշել է, որ
կառավարությունը չի արգելում
համացանցը, ընդհակառակը
վերացնում է համացանցի
արգելակմանը նպաստող մեխանիզմները:
Իսկ ահա «Ինտերտնետ-մատակարարների միության» գլխավոր
տնօրեն Թայֆուն Սըրմանը օրենքը որակել է ամոթալի:
Բացասական գնահատականներ են հնչել նաև Եվրոպայից: Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը, արձագանքելով օրենսդրական փոփոխության ընդունմանը, նշել է, որ այն մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է: Իսկ Եվրամիության հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկյունից վերանայման կարիք ունի:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |