Միջազգային08:16, 07 Փետրվար 2014
Ռումինիան սատարում է Թուրքիային ԵՄ անդամակցության հարցում

Երկօրյա պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն
Անկարայում մասնակցել է Թուրքիայի առևտրային պալատների և բորսաների միության կողմից
կազմակերպած համաժողովին:
Ըստ «Սի էն էն թուրք» լրատվանի տեղեկատվության` Ռումինիայի նախագահը ողջունել է Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը և հայտնել իր ղեկավարած երկրի աջակցությունը Թուրքիայի ԵՄ անդամակցությանը; Բայց միևնույն ժամանակ նա նկատել տվել, որ եթե Եվրամիության հետ բանակցություններում չներառվեն բոլոր գլուխներն ու բաժինները, ապա գործընթացը փակուղի կմտնի: Ռումինիայի նախագահը հատկապես կարևորել է Թուրքիայի արդարադատության և դատաիրավական համակարգի գլուխը բանակցային գործըթնացում:
Բեսեսկուն նաև կոչ է արել թուրք գործարարներին ներդրումներ կատարել Ռումինիայում:
Հիշեցնենք, որ Ռումինիան Եվրամիության ներկայիս 28 անդամ պետություններից մեկն
է: Անդամակցել է 2007 թվականին: Ժամանակագրական առումով ԵՄ անդամ դարձած վերջին
պետությունը Խորվաթիան է (2013թ.):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |