Իրավական08:16, 08 Փետրվար 2014
Վահագն Չախալյանը պահանջել է ազատ արձակել Սևան Նիշանյանին
Թուրքիայում բանտարկված պոլսահայ գրող, լրագրող ու լեզվաբան Սևան Նիշանյանի բանտարկության թեման շարունակում է տարբեր գործիչների մոտ դժգոհություն հարուցել: Ի պաշտպանություն իր սեփական հողակտորի վրա «ապօրինի» շինություն կառուցելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված Սևան Նիշանյանի՝ այս անգամ հայտարարությամբ է հանդես եկել ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքում հրապարակվել է Չախալյանի հայտարարությունը, որում նա թուրքական իշխանություններից պահանջել է չեղյալ հայտարարել Նիշանյանի վերաբերյալ կայցրած վճիռն ու ազատ արձակել նրան: Ստորև ներկայացնում ենք Չախալյանի հայտարարությունն ամբողջությամբ.
«Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայ գրող, լրագրող, մտավորական, մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների համար պայքարող Սևան Նիշանյանը 2014 թվականի
հունվարի 2-ից ազատազրկված է Իզմիրի մեկուսարաններից մեկում: Ցավալի է, բայց այսօր
աշխարհում և մեր տարածաշրջանում խոսքի ազատության համար բանտարկված լրագրողների ու
մտավորականների թիվը քիչ չէ: Սակայն ինչ վերաբերում
է Սևան Նիշանյանի պարագային, ապա այստեղ գործ ունենք նաև վիրավորական իրավիճակի
հետ, ինչն ավելի դատապարտելի է: Այսպես՝ Թուրքիայի դատական համակարգը Սևանին իր
անձնական հողակտորի վրա 42քմ «ապօրինի» շինության կառուցման համար երկու տարվա
ազատազրկման է դատապարտել: Եվ այս պայմաններում Թուրքիային պատկանող մեծ
ընկերությունները Վրաստանի Ջավախքի շրջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը
հայեր են, Կարս-Ախալքալաք երկաթգծի և հիդրոէլեկտրակայանի կառուցման կողմնակալ
նախագծի տակ իր ստորագրությունն է դնում:
Իսկ թուրքաբնակ մտավորական Սևան Նիշանյանին տարբեր դատավարությունների արդյունքում սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում:
Սևան Նիշանյանին բանտում պահելու միակ պատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Թուրքիայում չգրված օրենքներով հայ մտավորականներին իրենց անձնական մտքերն արտահայտելու հնարավորությունից զրկելն է:
Թուրքիայի իշխանություններին և միջազգային
կազմակերպություններին կոչ ենք անում կատարել պահանջվող քայլերը Սևան Նիշանյանի
նկատմամբ շարունակվող անարդարությանը վերջ դնելու համար:
Մտքի և խոսքի ազատությունը, ժողովրդավարական արժեքները մեր տարածաշրջանում ժողովուրդների միասին ապրելու ամենամեծ գրավականն են: Թույլ չենք տա, որ ազգայնական ու անպատասխանատու շրջանակների կողմից այդ հավասարակշռությունը խախտվի»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |