Ցեղասպանություն08:51, 08 Փետրվար 2014
Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ
Ֆրանսիայում մարտ
ամսին կայանլիք ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններում Փարիզի
քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն, ով ներկայացնում է իշխող Սոցիալիստական կուսակցությունը, հայտնել է, որ
Թուրքիայի ԵՄ անդամակցությունը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու
դեպքում:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է,
որ Փարիզի քաղաքապետի թեկնածուն 2 կարևոր հարց է բարձրացրել, առանց որոնց լուծման
Թուրքիայի ԵՄ անդամակցությունը անհնար է համարում: Մեկը Թուրքիայի կողմից մարդու
իրավունքների պաշտպանության հարցում իրական առաջընթացի գրանցումն է, իսկ մյուսը՝
Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Իդալգոն կողմ է արտահայտվել նաև Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի
ընդունմանը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է
ընդունել նման օրենք, որը Սահմանադրական դատարանի կողմից չի մերժվի:
Իդալգո խոստացել է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում
կշարունակի ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության
հիշատակման ծրագրերը: Նա նաև հիշեցրել է, որ 2001 թվականից ի վեր նախկին
քաղաքապետի հետ միասին մասնակցել է քաղաքապետարանում կազմակերպվող ցեղասպանության
զոհերի ոգեկոչման միջոցառումներին:
Իդալգոն խոսք է տվել իրագործել նախկին քաղաքապետի
խոստումը՝ ֆինանսապես աջակցել 2015
թվականին Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներին:
Իսկ Փարիզի քաղաքապետարանը կշարունակի աջակցել հայ համայնքին 2015 թվականին Փարիզում «Քաղաքակրթության և
հայկական հիշողության կենտրոնի» ստեղծման գործում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |