Հոդված08:07, 08 Փետրվար 2014
Թուրքիայում օրենքի ուժ են տալիս գրաքննությանը
Թուրքիայի ազգային մեծ ժողովն օրենք է ընդունել, որն օրինականացնում է համացանցի գրաքննությունը:
Օրենքը ուժի մեջ մտնելու համար դեռևս պետք է վավերացվի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից:
Օրենքի հիմնական կետերը` ստորև.
Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչությանն իրավասություն է տրվում առանց դատական որոշման դադարեցնել հեռահաղորդակցությունը: Վարչության նախագահը կարող է որոշում կայացնել համացանցում դադարեցնել այն հրապարակումները, որոնք կվերաբերեն անձնական կյանքի գաղտնիության պահպանման խախտումներին՝ անգամ նման բողոքի բացակայության դեպքում:
Անձինք, որոնց անձնական կյանքի գաղտնիությունը խախտվել է, կարող են դիմել Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչությանը` պահանջելով արգելափակել նման բովանդակության նյութերը:
«Կապ մատակարարողների միությունը» 4 ժամվա ընթացքում պետք է իրագործի արգելափակման որոշումը: Այդ որոշումը հնարավոր է վիճարկել քաղաքացիական դատարանում:
Համացանցի օգտատերերի գործունեությունը 2 տարի ժամկետով կպահպանվի: Համացանց մուտք գործած անձանց ցանկացած հղումը կգրանցվի: Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչության պահանջի դեպքում մատկարարները պետք է այդ տեղեկատվությունը տրամադրեն:
Կստեղծվի «Կապ մատակարարողների միություն»: Տվյալ միության անդամ չհանդիսացող ինտերնետային ծառայություններ մատցողները գործունեության հնարավորություն չեն ստանա: Վարչության և դատարանների որոշումները կիրականացվեն տվյալ կառույցի միջոցով:
Նշեմ, որ Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչությունը ստեղծվել է 2005 թվականի օգոստոսին, իսկ գործունեությունը սկսել է 2006 թվականի հուլիսի 23-ից: Կառավարությանն առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհրդի մաս է կազմում և անմիջականորեն ենթարկվում է խորհրդի նախագահին: Հետևաբար կարելի է ասել, որ համացանցն ամբողջականությամբ անցնում է կառավարության տվյալ պարագայում «Արդարություն և զարգացում» կուսակցության և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տրամադրության և վերահսկողության տակ՝ ինչ-որ չափով ապահովագրելով նրան անցանկալի սկանդալներից, ինչպիսիք ծագել էին օրեր առաջ:
Ընդդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն Թուրքիայի խորհրդարանում հրապարակել էր Էրդողանի այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ նա «Հաբեր թուրք» լրատվականի ղեկավարին կարգադրել էր հեռացնել «ԱՇԿ» կուսակցապետ Բահչելիին վերաբերող լրատվությունը (վազող տողերը):
Այս բացահայտումը մեծ աղմուկ էր բարձրացրել և քննադատության թիրախ էր դարձել: Սակայն այսուհետև կառավարության յուրաքանչյուր որոշում` կապված համացանցի արգելափակման հետ, ամրագրված կլինի օրենքով:
Իսկ Էրդողանն էլ այս օրենքի շնորհիվ ընթացիկ տարում կայանալիք (ՏԻՄ) տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նախագահական ընտրություններից առաջ կամրապնդի իր քարոզարշավային դիրքերը:
Օրենքի ընդունումը կարելի է դիտարկել նաև Էրդողան-Գյուլեն հակամարտության համատեքստում: Գաղտնիք չէ, որ ամերիկաբնակ թուրք ազդեցիկ առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կրոնական համայնքին պատկանում են ոչ միայն բազմաթիվ հիմնադրամներ, միություններ, հիվանդանոցներ, դպրոցներ, բիզնես-կառույցներ և բանկեր, այլ նաև մի շարք լրատվամիջոցներ:
Համացանցային տեղեկատվությունը գրաքննության ենթարկող օրենքի փոփոխությունը արժանացել է տարբեր գնահատականների ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում: Բացասական գնահատականներ են հնչել մասնավորապես Եվրոպայից: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցը, արձագանքելով մեջլիսի նշյալ օրենսդրական փոփոխությանը, նշել է, որ դա ըստ էության հետքայլ է մամուլի ազատության տեսանկյունից: Իսկ Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկյունից կարիք ունի վերանայման: Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես արձագանքել է այդ օրինագծի ընդունմանը: «Twitter» միկրոբլոգում կատարած գրառումներում Ֆյուլեն նշել է, որ Թուրքիայում համացանցի արգելքի մասին օրենքը անհանգստություններ է առաջացնում: Իսկ թուրք ժողովուրդը կարիք ունի ոչ թե առավել սահմանափակումների, այլ առավել տեղեկացվածության: Իսկ Ֆյուլեի մամուլի խոսնակ Փիթեր Սթանոն մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ունեցող Թուրքիան պետք է այդ աղմկահարույց օրենքում եվրոպական չափանիշներին համապատասխան շտկումներ անի:
Անահիտ Վեզիրյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |