Միջազգային11:06, 10 Փետրվար 2014
Թուրք դեսպանը` ֆրանս-թուրքական հարաբերությունների մասին

Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Թահսին Բուրջուօղլուն մանրամասներ է հաղորդել 2 տարի առաջ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնեքի ընդունման պատճառով Թուրքիայի և Ֆրանսիայի միջև առաջացած լարվածության մասին:
Դեսպանը նշել է, որ եթե Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ չհայտարարեր Սենատի կողմից ընդունված օրինագիծը, ապա Անկարան կխզեր Փարիզի հետ հարաբերությունները:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը, դեսպանը նշել է, որ դիվանագիտական նոտան մինչև Սահամադարական խորհրդի որոշումն արդեն պատրաստած է եղել:
Ըստ դեսպանի՝ նոտայով դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից իջեցվելու էր գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի:
Դեսպան Թահսին Բուրջուօղլուն, ով փետրվարի 14-ին պաշտոնաթող է լինելու, հայտնել, որ այդ նոտան պահպանում է որպես հուշ և պատրաստվում է շրջանակի մեջ դնել ու կախել պատից:
Emenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |