Իրավական09:09, 11 Փետրվար 2014
Բերման է ենթարկվել Պուտինի տան պատին միզած թուրք գործարարը

Հոլանդիայում գործող «Corendon Turizm» ընկերության ղեկավար,
ազգությամբ թուրք Աթըլայ Ուսլուն , oլիմպիական քաղաք Սոչիում տհաճ միջադեպի մեջ է
հայտնվել:
Թուրք գործարարը միզել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տան պատին:
Թուրքական «Ensonhaber» թերթի տեղեկացմամբ` միջադեպից հետո գործարարը անմիջապես
բերման է ենթարկվել և հարցաքննվել:
«Երեկոյան հոլանդացի մարզիկների հաղթանակն էինք տոնում: Այնուհետև քաղցած էինք և սնվելու
տեղ էինք փնտրում: Այդ ընթացքում միզեցի մի պատի վրա, որից անմիջապես հետո մի
խումբ ոստիկաններ մոտեցան ու ինձ բերման ենթարկեցին: Ավելի ուշ իմացա, որ միզել եմ
Պուտինի տան պատին»,-ասել է Ուսլուն:
Գործարարը 1 ժամ հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |