Իրավական07:37, 11 Փետրվար 2014
Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել

Թուրքիայում
«Ակոս» շաբաթաթերթի
հիմադիր-խմբագրապետ
Հրանտ Դինքի սպանության և Էրգենեքոնի գործերով
նոր դատախազ է նշանակվել:
Թուրքական «Զաման» թերթը հայտնում է, որ
նախկինում այդ երկու գործերով զբաղվում էր դատախազ Մուամմեր Աքքաշը, որի
անունը կապված էր նաև
դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործի վարույթի
հետ:
Աքքաշը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի նշանակվել Թեքիրդաղում: Աքքաշի հեռացումից հետո Էրգենեքոնի և Հրանտ
Դինքի սպանության գործերը փոխանցվել են մեկ
այլ դատախազի՝ Մուրադ Ինամին:
Թերթի տեղեկացմամբ՝ Ինամը կստանձնի
Աքքաշի մյուս գործերը նույնպես:
2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի
խմբագրության առջև սպանված Հրանտ Դինքի դատավարությունը սկսվեց 02.07.2007 թվականին և ավարտվեց 2012
թվականի հունվարի 17-ին: Դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու: Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին Հայալը ցմահ բանտարկության
դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման:
2013 թվականի սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց
Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության
թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով
առաջին իսկ որոշումից հետո:
«Էրգենեքոնը» գաղտնի ազգայնական
կազմակերպություն է, որը հաճախ նույնականացվում է խորքային պետության հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |