Հասարակական07:34, 12 Փետրվար 2014
Հայերի և թուրքերի հարևանության մասին պատմող նոր գիրք Թուրքիայում
Թուրքիայում
լույս է տեսել «Մեր
տատերի հարևանները»
գիրքը: Այն Զեքերյա
Բաշքալի, Նիյազի Օզդեմիրի, Մեհմեթ Մերջանի, Մեհմեթ Բեշիրիլի, Հանիֆ Վուրալի և այլոց
համատեղ աշխատանքի արդյունքն է: Գիրքը,
գրավոր և բանավոր աղբյուրների վրա հիմնվելով, ներկայացնում է Թուրքիայում բնակվող հայերի
և թուրքերի հարևանությունը, փորձում է լույս սփռել ժամանակի քաղաքական իրադարձությունների
ստվերում մնացած միմյանց հետ կողք կողքի ապրող
հարևանների բազմակողմանի փոխհարաբերությունների վրա:
Թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի փոխանցմամբ՝ գիրքը ներկայացնում է պատմություններ համերաշխության մեջ ապրող թուրքերի և հայերի կենցաղի,
առօրյայի մասին, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանը, միջավայրը բնութագրող անեկդոտներ,
որոնք հիմնականում ներկայացվում են գրքի առաջին գլխում:
Իսկ բանավոր աղբյուրների հատվածում զետեղված են Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի,
Նորսես Բալ անունով հայի պատմությունները, հիշողությունները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |