Միջազգային16:09, 13 Փետրվար 2014
Մոսադը հրապարակել է իր հետ համագործակցած մուսուլմանական երկրների անունները

Իսրայելի բանակի պաշտոնական կայքում տեղ գտած մի հաշվետվության մեջ հրապարակվել է մի շարք մուսուլմանական երկրների անուններ, որոնք համագործակցել են Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» հետ: Թուրքական «Հաբեր բյուլենթի» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ համագործակցությունը ծավալվել է անվտանգության, հետախուզության և ռազմական ոլորտներում:
«Մոսադի» հետ համագործակցած մուսուլման երկրների ցուցակում են հայտնվել Սաուդյան Արաբիան, Միացյալ արաբական էմիրությունները, Աֆղանստանը և Ադրբեջանը:
Ըստ հաշվետվության՝ համագործակցության շրջանակներում Իսրայելին տեղեկություններ է տրամադրվել Բահրեյնի, Իրանի և Պաղեստինի վերաբերյալ: Նշվում է, որ Իրանի միջուկային ծրագրի մասով Սաուդյան Արաբիայի հետ ուղղակի համագործակցություն է ծավալվել, ինչի առիթով նույնիսկ «Մոսադի» նախորդ ղեկավարը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ թեման տեղում քննարկելու նպատակով:
Հաշվետվության մեջ բացահայտվում է նաև, որ Իսրայելը Ադրբեջանին ու Աֆղանստանին վաճառած զինամթերքը մատակարել է Պակիստանի տարածքով:
Նշվում է,
որ զինտեխնիկայի վաճառքը միտված է եղել ոչ միայն Իսրայելի տնտեսական վիճակի բարելավմանը, այլ ռազմավարական անվտանգության շահեր ձեռք բերելու նպատակ է ունեցել:
Եվ
որպես օրինակ նշվում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք օգտագործվել են Իրանի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |