Իրավական13:13, 13 Փետրվար 2014
Թուրքիայում սպանված տարեց հայուհու գործով դատավարությունը

Ստամբուլի քրեական 2-րդ դատարանում կայացել էր անցյալ տարի Սամաթիայի իր
բնակարանում սպանված Մարիցա Քյուչուքի (ազգությամբ հայ) գործով հերթական
դատալսումը: Հարուցված քրգործով որպես մեղադրյալ անցնող Մուրադ Նազարյանն այսօր
դատարանում կրկին պնդել է իր անմեղությունը` ասեոլվ. «Ես ոչ մեկի չեմ սպանել,
ուրիշ ասելիք չունեմ ես»:
Թուրքական «Բիանեթ» լրատվականը տեղեկացնում է, որ Նազարյանի հոգեկան առողջության մասին դատաբժշկական եզրակացությունև դեռ չի փոխանցվել դատավորներին: Դատարանը որոշում է կայացրել շարունակել Մուրադ Նազարյանի կալանքը որպես նրա խափանման միջոց: Դատական նիստի հաջորդ օր է նշանակվել մարտի 12-ը:
Նազարյանը նախորդ ցուցմունենքրի ժամանակ հայտնել էր, որ իրեն սպառնացել են ոմանք (3 հոգի), ծեծի ենթարկել, մատը վնասել և արյան հետ թողել սպանված Քյուչուքի բնակարանում, որի հետքերով էլ ոստիկանությունը բերման է ենթարկել Նազարյանին: Վերջինս նշել է, թե ինքը վախենում է խոսել, քանի որ իրեն սպառնացել են:
Նշվում է, որ սպանված Քյուչուքի բնակարանի գորգի վրա հայտնաբերվել է մեկ այլ կնոջ պատկանող արյան հետք, որի վերաբերյալ նշանակված է դատաստուգաբանական փորձաքննություն:
Լուսանկարում երևացող վահանակի գրությունը թարգմանաբար`
«Մի՛ դիպչիր իմ հայ հարևանին»
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |