Իրավական14:11, 14 Փետրվար 2014
Էրդողանի և նախարարների որդիները դատի կտան դատախազներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
հայտարարել է, որ դեկտեմբերի 17-ի «մեծ
կաշառք» օպերացիայով զբաղվող դատախազները գործել են զուգահեռ կառույցի (
ամերիկաբնակ մեծահարուստ Ֆեթուլլահ Գյուլենի կրոնական համայնքը-խմբ.)
կարգադրությամբ:
Թուրքական
«Սաբահ» թերթը տեղեկացմամբ՝ Էրդողանը
հատնել է, որ իր որդին և նախարարների երեխաներն այդ դատախազներին դատի են
տալու՝ փոխհատուցման պահանջով:
Անդրադառնալով Ֆեթուլլահ Գյուլենի կողմից
իրեն անիծելու մասին լուրերին՝ Էրդողանը նշել է, որ նրանց անեծքները իրեն չեն դիպչում,
որովետև ազգն ի սրտե աղոթում է իր համար, որի շնորհիվ Ալլահն օգնում է: Իսկ քանի որ անիծողները մաքուր չեն, նրանց անեծքն անզոր է դառնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանության կողմից իրականացված հակակոռուպցիոն խոշոր օպերացիայի ժամանակ ձերբակալվել էին նախարարների ու գործարարների որդիներ: Ավելի քան 5 տասնյակ ձերբակալվածների թվում են եղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չազլայանի ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները:
Էրդողանի որդու անունը նույնպես շրջանառվում
էր կոռուպցիոն գործի մեջ: «Մեծ կաշառք» գործը վարող դատախազ Մուամմեր Աքքաշը Բիլալ
Էրդողանին հարցաքննության ներկայանալու ծանուցագիր էր ուղարկել, որը հասցեատիրոջը չէր
հասել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |