Հասարակական09:41, 14 Փետրվար 2014
Հասան Ջեմալ. «Էրդողանը փորձում է կտրել համացանցի լեզուն»
Ջեմալ փաշայի թոռը՝ հայտնի թուրք լրագրող Հասան Ջեմալը,
բացահայտել է թուրքական «Միլլիյեթ» թերթից դուրս գալու պատճառները:
Ջեմալը հայտնել է, որ ինքը հեռացել է այն բանից հետո, երբ վարչապետ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել «Միլլիյեթ» թերթի ղեկավարի հետ:
Թուրքական «Հաբեր թուրք» հեռուստաալիքին հյուրընկալված լրագրողը նշել է, որ դեմ է ժողովրդավարական
արժեքների, իրավունքի, ազատությունների մասին իր ընկալումներին հակառակ կիրառվող քայլերին:
«Վարչապետ Էրդողանը ժողովրդավարության և
իրավական հարցերում ձեռնարկած քայլերով
սպանում է ժողովրդավարությունը և
իրավունքը», - ասել է Ջեմալը:
Ըստ Ջեմալի՝ Էրդողանի մեջ ժողովրդավարության հանդեպ վախ կա, որը գնալով խորանում է:
Լրագրողի խոսքերով Էրդողանի խորացող վախը զգացվում է բոլոր բնագավառնում՝ լրատվական դաշտում, իրավական հարթությունում, ժողովրդավարական իրավունքների հարցում: Իսկ այժմ էլ հերթը համացանցին է հասել: Վարչապետ Էրդողանը այդ վախի պատճառով այժմ համացանցի լեզուն է փորձում կտրել:
«Չեմ կարծում, որ մի վարչապետ, ով արհամարհում է դատական համակարգի ակնախությունը, ժողովրդավար, իրավական պետությունը, վերահսկում է լրատվական
դաշտը, կտրում է համացանցի լեզուն, կարող է
խաղաղության գործընթացում որևէ դրական բան անել»,- հավելել է Հասան Ջեմալը:
Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը 15 տարվա աշխատանքից հետո հեռացվել էր «Միլլիյեթից» 2013 թվականին: Դեռևս այն ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ հեռացման պատճառը Ջեմալի հոդվածներն էին, որոնք դուր չէին եկել վարչապետ Էրդողանին:
Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիայի վարչապետը խառնվում է լրատվամիջոցների գործերին: Վերջերս նման դեպքի մասին բացահայտել էր Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Նա հայտարարել, թե վարչապետը պահանջել է գրաքննել իր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի ելույթը՝ որպես ապացույց ներկայացնելով Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |