Իրավական09:44, 15 Փետրվար 2014
Ալի Բայրամօղլու. «Հրանտ Դինքին սպանել է տվել Էրգենեքոնը»

Մի մոռացեք, որ Հրանտ Դինքին սպանել է տվել «Էրգենեքոն»-ը: Նման համոզմունք է հայտնել թուրք անվանի լրագրող Ալի Բայրամօղլուն: «Յենի Շաֆաք» պարբերականում տպագրած «Շարժական գիլյոտին» հոդվածում
Բայրամօղլուն բնութագրում է Թուրքիայի քաղաքական կյանքը` ասելով. «Քաղաքական
դատերը, սպանությունները դարձել են Թուրքիայի քաղաքական կյանքի
անբաժանելի մասերը: Իսկ այդ ամենի մասին գրելն էլ` լրագրողական կյանքի անբաժանելի
մասը»:
Բայրամօղլուն նկատել է տալիս, որ Դինքի
սպանությունից հետո էլ դարձյալ չեն դադարել սպառնալիքները և հանցագործությամբ գրիչ
լռեցնելու փորձերը: Նշում է, թե ինչպես էր հունվարի 20-25-ը կիբեռհարձակման
ենթարկվում «Ակոս»-ի կայքը: Հաքերները թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին
ուղղված մահվան սպառնալիքներ էին տեղադրում կայք էջին: Խոսքն այնպիսի
սպառնալիքների մասին է ինչպիսիք են «Հերթը քեզ է հասնելու, զգույշ քայլիր», «պետք
է ստանաս քեզ արժանի մահը»:
Նշենք, որ «Էրգենեքոն»-ը Թուրքիայում
գործող գաղտնի ծայրահեղական կազմակերպություն է, որը ենթադրվում է ստեղծվել է 2007
թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Պարտված ընդդիմադիր աշխարհիկ
ուժերը զինվորականների օգնությամբ փորձում են իշխանության գալ: «Էրգենեքոն»-ը
համարվում է ներկայումս Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում»
կուսակցության (ԱԶԿ-AKP) դեմ ուղղված քեմալական դավադրություն: Իսկ «Էրգենեկոն» անվանումը նախաթուրքերի բնակավայրի հին անունն է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |