Միջազգային08:51, 17 Փետրվար 2014
Մի խումբ անվանի ցեղասպանագետներ Եվրադատարանից պահանջում են վերանայել իր վճիռը

Միջազգային
հեղինակություն ունեցող մի խումբ գիտնականներ բաց նամակ են հղել Մարդու
իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հայտնելով իրենց մտահոգությունը թուրք
քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցով վերջերս դատարանի կայացրած վճռի
կապակցությամբ:
2013թ. դեկտեմբերի 17-ին եվրադատարանը
բավարարել էր Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Բանն այն է, որ 2005թ. Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Փերինչեքը Հայոց
ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այդ
հրապարակային արտահայտության համար 2008թ. նրան դատապարտել էր 3.000
շվեյցարական ֆրանկ տուգանքի և եռամսյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք
տույժի: Բայց եվրադատարանը մեղավոր է ճանաչել Շվեյցարիային` համարելով, որ վերջինս խախտել է Մարդու
իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության
իրավունքը, տվյալ դեպքում` Դուղու Փերինչեքի:
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերը տեղեկացնում է,
որ Ցեղասպանության խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն իրենց բաց
նամակում նշում են Եվրադատարանի վերոնշյալ որոշման մեջ տեղ գտած պատմական
անճշտությունների և բովանդակային սխալների մասին, որոնք սոցիալ-բարոյական լրջություն
ունեն: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ իրենք չեն վիճարկում մարդու հիմնարար
իրավունքներից մեկը հանդիսացող խոսքի ազատությունը, այլ հայտնում են մտահոգություն`
կապված 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Ի պատասխան դատավճռի այն կետին,
որտեղ կասկածի տակ է առնվում 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն»
եզրաբառով բնորոշելու ճշմարտացիությունը, ՄԻԵԴ-ին հղված բաց նամակում թվարկվում են
մի շարք անաչառ փաստեր ցեղասպանագետների տված գնահատականների վերաբերյալ:
«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» (IAGS) 1997-ին միաձայն քվեարկությամբ որոշում է ընդունել, ըստ որի, 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայոց ցեղասպանություն: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը 2003-ին ճանաչել է 1915-ի դեպքերի համապատասխանությունը Ցեղասպանության հռչակագրի բոլոր դրույթներին: 2000 թվականին հրեա 100 ցեղասպանագետներ «New York Times»-ում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ 1915-ին կատարվածը որակել են որպես ցեղասպանություն:
Այս և նման այլ փաստերի հիշատակումով նամակի հեղինակները վերահաստատում են Հայոց ցեղասպանության պատմական հավաստիությունը և ՄԻԵԴ-ի ընդունած որոշումը նկատում որպես թուրքական ավանդական ժխտողականության շարունակվելուն նպաստող քայլ:
Բաց նամակի հեղինակները Եվրադատարանից
պահանջում են վերանայել կայացված վճիռը:
Նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել 35
գիտնականներ, որոնցից մի քանիսին ներկայացնում ենք ստորև.
Թաներ Աքչամ - թուրք վտարանդի պատմաբան, Կալիֆորնիայի համալսարան
Թեսա Հոֆման – իրավապաշտպան, Բեռլինի համալսարանի Արևելյան Եվրոպայի
ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող
Ռիչարդ
Հովհաննիսյան - ամերիկաբնակ հայ պատմաբան,
Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր
Մարգարետ
Լավինիա Անդերսոն - հասարակագետ, «IAGS»-ի նախկին նախագահ
Ջոյս Ափսել – Իսրայելի բաց համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության
ամբիոնի վարիչ
Փիթր
Բալաքյան – սոցիալական գիտությունների
պրոֆեսոր
Աննետե Բեքեր – պատմաբան, Փարիզի համալսարանի պրոֆեսոր
Մաթթիհաս
Բյորնլունդ – արխիվագետ, Կոպենհագենի
համալսարան
Դոնալդ
Բլոքսհամ – պատմաբան, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր
Քեթի Քեյրութ
– Կորնելի համալսարանի պրոֆեսոր
Ֆրանք Չելք – պատմաբան, Մոնրեալի ցեղասպանության և մարդու
իրավունքների ինստիտուտի պրոֆեսոր
Իսրայել
Չարնի – հոգեբան, պատմաբան, «IAGS»-ի նախկին նախագահ, Երուսաղեմի Հոլոքոսթի և ցեղասպանության
ինստիտուտի տնօրեն
Դեբորահ Դվորք – պատմաբան, Կլարկ համալսարանի պրոֆեսոր
Հելեն Ֆեին – անկախ հետազոտող, Նյու-Յորքի ցեղասպանության
հետազոտությունների ինստիտւոտի նախկին անդամ
Մարչելո
Ֆլորես – համեմատական պատմության
պրոֆեսոր, Սիենայի համալսարան
Դոննա-Լի
Ֆրիեզ – Նյու-Յորքի Հրեական պատմության
կենտրոնի ավագ գիտաշխատող
Վոլֆգանգ
Գուստ – անկախ հետազոտող, լրագրող,
պատմաբան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |