Տնտեսական07:10, 17 Փետրվար 2014
Թուրքիան դատի է տվել Իրանին գազի սակագինը նվազեցնելու պահանջով

Թուրքիան տարիներ շարունակ գազ է գնում Իրանի Իսլամական Հանրապետությունից
(ԻԻՀ): Կապույտ վառելիքի դիմաց չափազանց բարձ գին վճարող Թուրքիան նախ փորձում է
դիվանագիտական ճանապարհով հասնել իրանական գազի սակագնի որոշակի նվազեցման, բայց
գործադրված դիվանագիտական ջանքերը պտուղ չեն տալիս: Անկարան ստիպված է լինում
հարցը տեղափոխել միջազգային արբիտրաժային դատարան: Ներկայացված հայցն ընդունվել է
ընթացքի դրվել:
Թուրքական «Վաթան» օրաթերթի տեղեկացմամբ` փետրվարի 17-ին Ժնևում մեկնարկել է այդ գործով առաջին դատական նիստը: Դատարանն իր վերջնական որոշում կայացնելու է առավելագույնը 6-12 ամիս ժամանակաընթացքում:
Այժմ իրանական 1.000խմ գազի համար 490 դոլար վճարող Թուրքիան նպատակ ունի նշյալ սակագինը նվազեցնել 440 դոլարի: Իրանը տարեկան 8 մլրդ խմ գազ է վաճառում Թուրքիային: Եթե Միջազգային արբիտրաժային դատարանը վճիռ կայացնի հօգուտ թուրքական կողմի, ապա Թուրքան տարեկան 400 մլն դոլարով կնվազեցնի իրանական գազի համար իր վճարելիք գումարը:
Պարբերականը նկատել է տալիս, որ Իրանը գազ է վաճառում մեկ այլ պետության ևս` Հայաստանին: Իրանական գազի սպառման ծավալներով առաջին գնորդ երկիր հանդիսացող Թուրքիան ավելի թանկ է վճարում (450 դոլար) գազի համար, քան Հայաստանը (250-300 դոլար), որը տարեկան Իրանից գնում է ընդամենը 450 մլն խմ գազ:
Նշվում է, որ Թուրքիան բնական գազ է գնում նաև Ռուսաստանից և Ադրբեջանից: 1.000 .խմ գազն առաջինից գնում է 330 դոլար, երկրորդից` 440 դոլար սակագնով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |