Քաղաքական08:39, 17 Փետրվար 2014
«Ալո, վարչապետ, բավական է արդեն». թուրք լրագրողները հակակառավարական բողոքի ակցիա են անցկացրել
Նախօրեին Ստամբուլում մի խումբ
լրագրողներ բողոքի ակցիա են անցկացրել` քննադատելով կառավարության` մամուլի վրա
ճնշում գործադրելու և գրաքննության քաղաքականությունը:
Ըստ թուրքական «Հաբեր3» լրատվական կայքի` թուրքիայի
լրագրողների արհմիությունում հավաքված լրագրողները վանկարկումներով քայլել են
դեպի Ստամբուլի նահանգապետարան: Այնտեղ նրանք հանդես են եկել հայտարարությամբ:
Հայտարությունը կարդացող լրագրող Չիղդեմ Անադը նշելով, որ Թուրքիայում
լրագրությունը երկար տարիներ է իշխանության կողմից ճնշման տակ է գտնվում,
ասել է «Հեռախոսով արվող կարգադրությունները և գրաքննությունը խեղդում են մամուլը:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում տեսանք, թե ինչքան քայքայիչ կարող են լինել այս
երևույթները: Դրանք ժողովրադավար երկրում տեղ չունեն»:
Ցուցարարները պարզել են «Մամուլի և խոսքի ազատության համար ենք ոտքի կանգնել», «Դադարեցրեք
ճնշումը» «Ալո, վարչապետ, բավական է արդեն» գրություններով պաստառներ և վանկարկել`
«Ազատ մամուլին հնարավոր չէ լռեցնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |