Ցեղասպանություն07:54, 18 Փետրվար 2014
Հայոց ցեղասպանությունը ժխտող գիտաժողով Թուրքիայում

Թուրքիայի Անթալյա նահանգի Ալանյա քաղաքում «Հայոց ցեղասպանության սուտը և իրականությունը» խորագրով գիտաժողով է կազմակերպվել:
Թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվական կայքը տեղեկացնում է, որ գիտաժողովում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մեծ սուտ» վերնագրով վավերագրական ֆիլմ, ելույթ է ունեցել պատմաբան Մեհմեթ Փերինչեքը: Վերջինս Թուրքիայի «Բանվորական կուսակցության» ղեկավար հակահայ գործունեությամբ հայտնի Դողու Փերինչեքի որդին է:
Մեհմեթ Փերինչեքը նշել է, որ ուսումնասիրել է ռուսական պետական արխիվները և այդ աշխատանքներից հետո եկել է այն եզրահանգման, որ թուրքերը ոչ թե ցեղասպանություն են գործել, այլ պաշտպանել են հայրենիքը:
Փերինչեքի խոսքերով Հայոց ցեղասպանության հարցը արևմտյան երկրներում օրակարգից չի իջնում, քանի որ «Մեծ Քուրդիստան» ստեղծելու նպատակ կա:
Փերինչեքը նշել է. «Այժմ էլ Թուրքիան իրեն պաշտպանելու համար ստիպված է տարբեր միջոցառումներ ձեռնարկել: Ահա այդ ժամանակ էլ Արևմուտքը մեծ աղմուկ կբարձրացնի ՝ ասելով, թե 100 տարի առաջ թուրքերը հայերին են կոտորել, հիմա էլ ուրիշներին են կոտորում, նշանակում է նրանք կոտորող, մարդասպան ժողովուրդ են:
Եվրոպան Թուրքիայի նկատմամբ ճնշումներ կգործադրի և այդ մեծ խաղն այս անգամ ուղղված կլինի ոչ թե «Մեծ Հայաստան», այլ «Մեծ Քուրդիստան» ստեղծելուն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |