Իրավական08:07, 19 Փետրվար 2014
Աբդուլլահ Գյուլը վավերացրել է ինտերնետի գրաքննության մասին օրենքը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) ընդունած օրենքը, որ դրույթներ
էր պարունակում համացանցում, սոցիալական կայքերում և բլոգերում տեղադրվող նյութերի
վերահսկման մասին, վավերացվել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից: Դա
նշանակում է, որ օրենքն արդեն իրավական ուժ է ստացել և ենթակա է կիրարկման:
Նախագահ Գյուլն օրենքի վավերացման մասին
գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում: Ընդհանուր առմամբ նա
գոհունակություն է հայտնել նոր օրենքի բովանդակությունից` չհաշված որոշ թերություններ,
որոնք հանձնարարել է շտկել:
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախագահ Գյուլը վավերացրել է համացանցի գրաքննություն նախատեսող աղմկահարույց օրենքը, «Twitter»-ում արշավ է սկսվել նրա դեմ: Ըստ թուրքական «Դունյա» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահի թվիթերյան էջի հետևորդները զանգավածաբար լքում են նրա էջը` կատարելով unfollow գործողությունը: Դրա հետրանքով ընդամենը 2 ժամվա ընթացքում Գյուլի թվիթերյան էջի հետևորդների թիվը նվազել է 18.000-ով` 4 մլն 386 հազարից դառնալով 4 մլն 369 հազար: Ի դեպ, Թուրքիայի օգտատերերից «Twitter»-ում ամենամեծ թվով հետևորդներ ունի հենց նախագահ Գյուլը:
Օրենսդրական այդ նախաձեռնությունը դժգոհության մեծ աղմուկ ու ալիք է առաջ բերել թուրք հանրության շրջանում և դիտվում է որպես համացանցի գրաքննության փորձ: Ըստ այդ օրենքի` համացանցի գրաքննությունն իրականացնելու է հանրային հեռահաղորդակցություն ապահովող մարմինը` առանց որևէ դատական ատյանի: Օրենքից դժգոհողներն անթույլատրելի են համարում դրա կիրառում, քանի որ խախտում է խոսքի, մտքի և մամուլի ազատությունը, մարդու անձնական տվյալների գաղտնիության պահպանության իրավունքը:
Հիշեցնենք, որ «Թուրքիայի լրագրողների միությունը» նախագահ Գյուլին կոչ էր արել կիրառել վետոյի իրավունքը և կասեցնել օրենքի ընդունումը: Արտերկրից ևս բացասական անձագանքներ եղան. Եվրահանձնաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել Թուրքիայում համացանցի գրաքննության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը, արձագանքելով օրենսդրական փոփոխության ընդունմանը, նշել է, որ այն մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է: Իսկ Եվրամիության հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկյունից վերանայման կարիք ունի: Իսկ ահա Թուրքիայի «Ինտերտնետ-մատակարարների միության» գլխավոր տնօրեն Թայֆուն Սըրմանը նշյալ օրենքն ամոթալի է անվանել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |