Հոդված09:44, 19 Փետրվար 2014
Էրդողանին վիրավորելու գինը
Վերջին
ժամանակներս թուրքական մամուլում հաճախ
կարելի հանդիպել լուրեր այն մասին , որ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել այս կամ այն քաղաքացուն իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար և շահել դատը: Առհասարակ պետք է նկատել, որ Թուրքիայում վարչապետին վիրավորում են միայն
համարձակները, քանի որ պատիժը չի ուշանում: Ընդ որում վարչապետի անձը
վիրավորողների պատիժները էականորեն տարբեր են: Որոշները պատժվում են՝ դատապարտվելով
ազատազրկման կամ դրամական տուգանքի: Որոշները հեռացվում են աշխատանքից կամ «ինքնակամ»
հրաժարական տալիս, որոշներն էլ արտաքսվում հայրենի քաղաքից, կամ նույնիսկ
երկրից:
Ներկայացնեմ նմանատիպ դեպքերից առավել քննարկվածները.
2012 թվականին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի ընթացքում, քննադատելով կառավարության գործունեությունը, վանկարկել էին «IMF-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) ստրուկ, տերերի ստրուկ Էրդողան»: Ակցիային մասնակցող 17 քաղաքացիների դեմ հարուցվել էր քրգործ` պետական գործչին վիրավորելու մեղադրանքով: Կայացվեց դատավճիռ. Էրդողանի հասցեին «վիրավորական արտահայտություններ» վանկարկած քաղաքացիներից 3-ը
դատապարտվեցին 1-ական, իսկ 14-ը 2-ական տարի ազատազրկման:
Մեկ այլ հայցով ազատազրկման է դատապարտվել Facebook սոցիալական ցանցում (2012թ. մարտի 3-ին) Էրդողանին վիրավորած մի պատանի: Դատարանը վճռել էր վարչապետին վիրավորելու համար 17-ամյա այդ տղային պատժել 11 ամիս 20 օր ազատազրկմամբ:
Ինչպես վերևում նշեցի պատժամիջոցները տարբեր են լինում և քիչ չեն բարոյական վնասի
համար դրամական փոխհատուցման պատիժները: Այսպես օրինակ `
դատարանի վճռով (2013թ հուլիս) թուրքական ընդդիմադիր «Taraf» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը պարտավորվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 15.000 լիրա բարոյական վնասի փոխհատուցում վճարել: Ըստ Էրդողանի` «Taraf»-ի գլխավոր խմբագիրն իր թերթի հունվարի 4-ի համարում «Պետության հանցակցությունը և բարոյականությունը» վերտառությամբ հոդվածում վիրավորել էր իրեն: Ի դեպ, Էրդողանը հաճախ է դատի տալիս ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներին: 2012թ. հոկտեմբերին Էրդողանը շահել էր «Taraf»-ի
մեկ այլ հոդվածագրի` Պերիհան Մաղդենի դեմ բացած դատը:
Թուրքիայի կառավարության ղեկավարը շահել է նաև թուրք գրող Իհսան Էլիաչըքի դեմ դատը, ստիպելով նրան վճարել 2 հազար լիրա փոխհատուցում: 2013
թվականի հունիսի 18-ին սոցիալական կայքերից մեկում արած հրապարկման մեջ Իհսան Էլիաչըքը, մեկնաբանելով Գեզի զբոսայգու պայքարում Թուրքիայի վարչապետի գործելակերպը, նրան անվանել էր «Բռնապետ,կաշառակեր, անամոթ զրպարտիչ, խաբեբա»: Բացի այդ Էրդողանին վիրավորելու համար դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Հուսեյին Այգյունին` վճարել
100.000 լիրա փոխհատուցում, քանի
որ նա Էրդողանին ահաբեկիչ էր անվանել:
Էրդողանը անողոք է հատկապես
ընդդիմադիր գործիչների հանդեպ: Նա 20 դատական հայց է ներկայացրել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի դեմ, որոնցից 6-ի դատավարությունները
ավարտված են և Թուրքիայի գլխավոր ազգայնականը արդեն իսկ դատապարտված է վճարել 44.500 լիրա փոխհատուցում: Մեկ այլ ընդդիմադիր գործչի` «ԺՀԿ»-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացված
հայցերը գերազանցում են Բահչելիի դեմ ներկայացվածներին:
Թուրքիայում Էրդողանին վիրավորողները, եթե նույնիսկ չեն պատժվում դատական կարգով, ապա իրենց աշխատանքը
կորցնելու մեծ վտանգի առաջ են կանգնում: Այդպես պատահեց թուրքական առաջատար պարբերականներից մեկի`«Վաթան» թերթի
մարզական մեկնաբան Քադիր Չեթինչալըի
հետ: Նա այս տարվա հունվարի 25-ին «Twiiter» միկրոբլոգի իր անձնական էջում էրդողանի հասցեին վիրավորական գրառում էր կատարել: Ի դեպ, նա թվիթում նույնիսկ չէր նշել
վարչապետի անունը և հետագայում հերքել էր, որ դա հասցեագրված է Էրդողանին: Բայցևայնպես նրան հեռացրեցին աշխատանքից: Նույն
պատժին էր արժանացել նաև Բորաջեթ ավիաընկերության օդաչու Ու. Ա-ն` Ֆեյսբուքում Էրդողանին
հայհոյելու համար:
Եվ, ի վերջո, անդրադառնամ թերևս ամենաթարմ
ու աղմկահարույց դեպքին: Թուրքիայի կառավարության որոշմամբ` վերջերս երկրից արտաքսվեց ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովը` «Twitter»-ում կատարած գրառումների պատճառով: Զեյանլովը մեղադրել էր Էրդողանին` Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Էրդողանը Զեյնալովի դեմ դատական հայց էր ներկայացրել` «իր անձը վիրավորելու, նսեմացնելու, ինչպես նաև հասարակության մեջ ատելություն և թշնամություն սերմանելու մեղադրանքով»: Զեյնալովը ոչ միայն արտաքսվեց երկրից, այլև հետագայում նրա մուտքը Թուրքիա արգելվեց:
Եվ չնայած տասնյակ դատավարություններին, հազարավոր դոլարներով փոխհատուցումներին,
աշխատանքից հեռացումներին ու երկրից վտարելուն`
Էրդողանին չի հաջողվում լռեցնել հասարակությանը: 2013թ սեպտեմբերին մամուլում տարածվեց տեղեկություն այն
մասին, որ թուրք ծրագրավորողների կողմից ստեղծված հատուկ ծրագրի շնորհիվ, որը կարողանում է 10
րոպեի ընթացքում գտնել թուրքական մամուլում հրապարակված վիրավորանք կամ հայհոյանք պարունակող լուր, հոդված կամ մեկնաբանություն, պարզվել
է հետևյալ իրողությունը. Թուրքիայում քաղաքական գործիչներից
ամենաշատը վիրավորանք հասցեագրում են վարչապետ Էրդողանին: Ի
դեպ, Էրդողանը նաև ծաղրանկարիչների «սիրելի» կերպարն է: Նրա մասնակցությամբ կան բազմաթիվ
ծաղրանկարներ:
Աստղիկ Իգիթյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |