Միջազգային14:02, 20 Փետրվար 2014
Էրդողանի կառավարության ներկայացրած օրինագծերը շարունակում են մտահոգել Եվրոպային

ԵՄ - Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էլեն Ֆլոթրեն Թուրքիայի նախագահ
Աբդուլլահ Գյուլին բաց նամակ է հղել, որտեղ
ԵՄ-ում Թուրքիայի ընկերների մտահոգություններն է հայտնել Անկարայից ստացվող լուրերի
վերաբերյալ: Ֆլոթրեն իր նամակում խնդրել է համացանցի գրաքննության մասին օրենքը օրերս
ստորագրած Գյուլին այս տեսքով չստորագրել Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի
(ԴԴԲԽ) մասին օրենքը: Ֆլորթեն, ով մտահոգություն
է հայտնել նաև գրաքննության մասին օրենքի վերաբերյալ, նշել է, որ ԴԴԲԽ մասին օրենքը
իրավական պետության և իշխանությունների բաժանման տեսանկյունից հետքայլ է:
Թուրքական «Արջա աժանս» լրատվական կայքի հաղորդմամբ՝ Ֆլոթրեն նամակում ասել է. «Մի շարք եվրոպական հաստատություններ մեջլիսի կողմից ընդունված և ձեր ստորագրմանը ներկայացրած Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքի վերաբերյալ մտահոգություններ են ներկայացրել: Օրենքն իրավական կառույցների նկատմամբ եղած վստահությանը սպառնացող որակներ է պարունակում: 2010 թվականից սկասած արդարադատության վերավերյալ կառավարությա ներկայացրած բոլոր ռեֆորմներին օժանդակել եմ: Այս նախագիծը դատական համակարգի անկախության և եվրոպական արժեքների հետ չհամատեղվող տարրեր է պարունակում: Տարիներ շարունակ Թուրքիայի ԵՄ անդամությունը դիտարկել եմ որպես ԵՄ և Թուրքիայի համար շատ կարևոր մի նախագիծ: Տարիներ շարունակ այդ նախագծի ընդունման համար պայքարել եմ: Այսօր կառավարությա կատարած քայլերը օր օրի ավելի դժվար են դարձնում այդ պայքարը:
Պարոն նախագահ Թուրքիայի ԵՄ անդամության
գործընթացը վտանգի չենթարկելու համար խնդրում եմ նման տեսքով չստորագրել ԴԴԲԽ
վերաբերյալ Ձեզ ներկայացված օրենքը: Ի դեմս Ձեզ՝ Թուրքիայի բոլոր քաղաքական
ուժերին կոչ եմ անում պաշտպանել ժողովրդավարությունը, Թուրքիայի և Եվրամիության
ընդհանուր ապագան»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |