Միջազգային13:03, 20 Փետրվար 2014
Նամակ Օբամային՝ ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիայի հարցում հստակեցնելու պահանջով

Ամերիկյան շուրջ 80 նախկին սենատորներ, դիվանագետներ,
վերլուծաբաններ փետրվարի 19-ին բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ պահանջելով
որոշակիացնել ԱՄՆ դիրքորոշումը Թուրքիայում տիրող ներկայիս իրավիճակի հարցում:
Նամակի հեղինակները նախագահից
պահանջում են խախտել երկարատև լռությունը և
գնահատական տալ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության վարած քաղաքականությանը: Նրանց կարծիքով ԱՄՆ-ի լռությունը կխրախուսի Էրդողանին
երկրում իրավունքի գերակայությունը նվազեցնելու հարցում:
Հեղինակներն անհանգստություն են հայտնել Գեզի
զբոսայգու և հակակոռուպցիոն հետաքննության դեմ էրդողանի պատասխան գործողություններից: Նշվում է, որ այս ամենի դեմ Էրդողանի պատասխան
գործողությունները սպառնում են երկրի փխրուն ժողովրդավարությանը և այն բռնապետության
վերածելու վտանգ են ստեղծում:
Ըստ նրաց՝ Էրդողանը և իր
«Արդարություն և զարգացում» կուսակցության
ներկայացուցիչները չարաշահելով իրենց դիրքերը և
վտանգի ենթարկելով օրենքի գերակայությունը, փակում են հետաքննությունները, հայուրավոր
դատախազների, հազարավոր ոստիկանների պաշտոնանկ են անում կամ աշխատավայրերը փոխում, փակում են լրատվամիջոցների
բերանը:
Նրանք ընդգծել են, որ իրենց
կարծիքով Էրդողանն իր բռնատիրական գործողություններով և դեմագոգիայով վտանգի տակ է
դնում թուրք-ամերիկայն հարաբերությունները:
Նամակի տակ ստորագրել են
ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական նախկին սենատորներ: Նրանց
մեջ են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնական Անն-Մարի Սլոթերը, նախկին նախագահ
Ջորջ Բուշի խորհրդական Էլիոթ Աբրամսը, «Freedom
House» իրավապաշտպան կազմակերպության
տնօրեն Դևիդ Քրամերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |