Հասարակական09:00, 21 Փետրվար 2014
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են մի քանի հայ թեկնածուներ
Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թուրքական կուսակցությունները ներկայացրել են նաև հայ թեկնածուներ:
Այսպես, Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում, որտեղ ապրում է շուրջ 20.000 հայ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմից ներկայացված ավագանու անդամի թեկանծուների ցուցակում երկու հայ է առաջադրվել՝ Ներսես Երեմյանը և Էլմաս Կիրակոսը:
«ԱՇԿ»-ի հայազգի թեկանծու 65-ամյա ատամնաբույժ Ներսես Երեմյանը, խոսելով ազգայնական կուսակցության կողմից իր թեկանծության առաջադրման մասին, նշել է, որ դեռ համալսարանական տարիներից ազգայնական միությունների է անդամակցել:
«Եթե Թուրքիայում ենք ապրում, ապա ազգայնական պետք է լինենք: Ըստ իս՝ կրոնը և ազգայնականությունը տարբեր բաներ են: Եթե ազգայնական չլինեի, մուսուլման կնոջ հետ չէի ամուսնանա»,- Երեմյանի խոսքերը մեջբերել է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը:
«ԱՇԿ»-ի կազմում առաջին անգամ չեն, որ հայ թեկնածուներ են ներկայացվում: 2009 թվականին Բաքըրքյոյի ավագանու ընդտրություններում «ԱՇԿ»-ի հայ թեկնածուն եղել է Հաչո Քելեշը: 1973 թվականին պատգամավորի թեկնածու է առաջադրվել կուսակցության հիմնադիր-առաջնորդ Ալփասլան Թյուրքեշի մտերիմներից Լևոն Փանոս Դաբաղյանը:
Բաքըրքոյում մյուս կուսակցությունների ցուցակներում նույնպես հայեր կան: Այսպես, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ներկայացրել է երկու թեկանծու: Ցուցակի 3-րդ տեղը հատկացվել է Յեշիլքյոյի հայկական դպրոցի շրջանավարտների միության նախկին նախագահ Արև Ջեբեջիին, իսկ 22-րդ տեղը՝ Մարգարիտ Դիքմեին: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակի 2-րդ համարը Լևոն Նորայ Օզաթն է, 7-րդը՝ Անդրանիկ Շիրինօղլուն և 15-րդը՝ Անդրանիկ Դիքթաշը: «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) ներկայացրել է Նվարդ Բաքըրջըօղլուին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |