Հասարակական14:14, 21 Փետրվար 2014
Էրզրումում փակվում է 90-ամյա հասարակաց տունը
Էրզրումում հասարակաց տան փակումը առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը: 90-ամյա հասարակաց տունը փակելու որոշումը կայացվել է «Վեներական հիվանդությունների դեմ պայքարի հանձնաժողովի» կողմից:
Հասարակաց տան դռները կողպել են` ասելով, որ դա կարող են վերաբացել այնպիսի մի
վայրում, որտեղ մոտակայքում չեն լինի կրոնական, կրթական հաստատություններ,
մարզասրահներ, խնջույքի վայրեր: Հայտնում է թուրքական «Sporthaber» լրատվական կայքը:
Տան աշխատակիցներից մեկը դժգոհելով
ասել է. «Այսքան մարդուն օրվա հացով ո՞վ կապահովի. Նահանգապետը թե՞ հանձնաժողովը: Մեզ թող մի ճանապարհ ցույց
տան: Հանկարծակի դուրս շպրտելով չի լինի: Բոլորս երեխաներ ունենք, թող մեր հասարակաց
տունը բացեն: Թե՞ այս գործը փողոցում անենք»:
Կայքը նշում է, որ չնայած հասարակաց տան աշխատակիցների դժգոհություններին` տեղի բնակչությունը
տևական ժամանակ է պայքարում է այն փակելու համար:
Էրզրումցի Հյուսամեթթին Չելիքը նույնիսկ հասարակաց տնից 200 մետր հեռավորության վրա
մզկիթ է կառուցել` այն հույսով, որ մարմնավաճառ կանայք կլսեն Էզանի (աղոթքի կանչ) ձայնը
ու կդադարեն մեղք գործել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |