Իրավական11:08, 21 Փետրվար 2014
Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննել է Դինքի գործով ներկայացված հայցը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննության է ռել պոլսահայ անվանի գործիչ,
Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի գործով հայցը: Ավելի
վաղ Դինքի ընտանիքը Հրանտի այրու` Ռաքել Դինքի, եղբոր` Օրհան Դինքի, զավակներ
Դելալի, Արատի և Սերայի անունից հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան:
Վերջինս, քննելով ներկայացված հայցը, անբավարար է համարել որոշ տեղեկություններ ու
փաստաթղթեր և դրանք համապատասխան մարմիններից պահանջելու մասին որոշում կայացրել:
Դրանք ստանալուց հետո միայն Սահմանադրական
դատարանը վճիռ կկայացնի Դինքի գործով:
Իրենց հայցում Դինքի ընտանիքի անդամները տեղեկացրել էին, որ Դինքի սպանության գործով չի իրականացվել արդյունավետ հետաքննություն, իսկ կատարված հետաքննության մասին իրենց տեղեկություններ չի հաղորդվել: Ընտանիքը նաև իր դժգոհությունն է հայտնել այն մասով, որ հանցագործության մասին նախապես իրազեկված պետծառայողների նկատմամբ ևս ամբողջական հետաքննություն չի կատարվել: Դինքի ընտանիքը որպես բարոյական փոխհատուցում պահանջում է 500.000 լիրա:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |