Հոդված08:35, 22 Փետրվար 2014
ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում. ո՞ւմ կաջակցի գյուլենական համայնքը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հեղինակությանն ուժգին հարված հասցրած դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն օպերացիայից հետո երկրում մեծ ազդեցություն ունեցող գյուլենական համայնքի և ԱԶԿ-ի միջև առկա լարվածությունը վերածվել է հակամարտության:
Գյուլենական շարժումը հիմնել է ազգությամբ թուրք իսլամական ազդեցիկ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: 1997 թվականի փետրվարի 28-ի Թուրքիայում տեղի ունեցած հետմոդեռնիստական ռազմական հեղաշրջումից հետո Գյուլենի դեմ սկսվել էր քրեական հետապնդում: Նա մեղադրվում էր Թուրքիայի աշխարհիկ կարգերը խորտակելու կողմնակիցներին աջակցելու մեջ: Այդ պատճառով Գյուլենը ստիպված եղավ տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ բնակվում է մինչև օրս:
Գյուլենական շարժմանն են պատկանում բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներ, համալսարաններ, հիմանդրամներ, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներ:
Թուրքիայում Գյուլենի հետևորդներն ազդեցիկ ներկայություն ունեն պետական համակարգում, հատկապես ուժային կառույցներում և դատական համակարգում: Խորապես այս հանգամանքով է պայմանավորված նաև դեկտեմբերի 17-ի օպերացիայի անցկացումը:
Այս հակամարտության ընթացքում, կարելի է ասել Էրդողանը գյուլենական համայնքի կամ ինչպես ինքն է ասում «զուգուհեռ կառույցի» դեմ պայքարում է իրավական դաշտում՝ ընդունելով նոր օրենքներ, ինչպիսիք են դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի մասին օրենքը, մամուլի մասին օրենքը: Այդ օրենքներով փորձ է արվում դատական համակարգը և մամուլն ամբողջապես դնել կառավարության, տվյալ դեպքում Էրդողանի վերահսկողության տակ: Այսպիսով երկրի կարևորագյուն կառույցներից մեկում՝ դատական համակարգում, գյուլենական համայնքի ազդեցությունը վերահսկվում է կամ նվազագույնի հասցվում: Իսկ ուժային համակարգում՝ հատկապես ոստիկանությունում, կառավարության կողմից «անվստահելի տարրեր» համարվողները կամ ազատվում են աշխատանքից կամ ուղղարկվում են ծառայության այլ վայրեր:
Բնականաբար, համայնքի համար տվյալ պարագայում կարևոր հարցը Էրդողանին ասպարեզից հեռացնել է, ինչի համար մեծ հնարավորություն է ընձեռվում մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտություններին (ՏԻՄ): Հայտնի է, որ Գյուլենն ունի իր կայուն ընտրազանգվածը, որին ընտրությունների ժամանակ ուղղորդում է այս կամ այն կուսակցության թեկնածուի օգտին: Գաղտնիք չէ, որ վարչապետ Էրդողանի կուսակցության իշխանության երկարակեցությանը էապես նպաստել է նաև Գյուլենի ազդեցությունը կրող ընտրազանգվածի ցուցաբերած աջակցությամբ: Տարբեր հարցումների համաձայն` գյուլենական համայնքի ընտրազանգվածը կազմում է 9-12 տոկոս: Այդ ցուցանիշով հնարավոր է հաղթահարել անցողիկ շեմը:
Այժմ՝ ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, երբ Էրդողան- Գյուլեն հակամարտությունն առավելագույնս սրվել է, հարց է առաջանում՝ ո՞ւմ է տալու իր քվեն գյուլենական համայնքը, ո՞ր կուսկցություն է լինելու այլընտրանք Գյուլենի համար:
Ենթադրելի, որ այս կարևոր խաղաթուղթը Գյուլենը կարող է օգտագործել 2 տարբերակով.
1. Աջակցել որևէ ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կամ «Ազգայանական շարժում» կուսակցություններին: Բայց այդ տարբերակը կարող է արդյունավետ չլինել:
2. Աջակցել կոնկրետ ընտրատարածքներում կոնկրետ թեկածուների (անկախ կուսակցական պատկանելությունից) կամ այն կուսակցությանը, որին համակրում է տվյալ ընտրատարածքի բնակչությունը:
Այս տարբերակը ավելի արդյունավետ կլինի, քանի որ ինչքան Գյուլենի աջակցությունը վայելող շատ թեկնածու կամ կուսակցություն հաղթի, այնքան Էրդողանի դիրքերը կթուլանան: Այս տեսանկյունից ավելի կարևոր են համարվում Ստամբուլը և Անկարան, որտեղ էլ ընթանալու է հիմնական պայքարը:
Սա դեռ ամռանը կայանալիք նախագահական ընտրությունների նախերգանքն է: Երկու կողմերն էլ փորձելու են հաղթանակ տանել. Էրդողանը նախագահ դառնալու, իշխանությունը ոչ մեկին չզիջելու, հետևաբար ոչ մեկին պարտական չլինելու, իսկ Գյուլենն էլ` իր ազդեցությունը չկորցնելու համար:
Անահիտ Վեզիրյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |