Տարածաշրջան07:27, 22 Փետրվար 2014
Ստամբուլի Գեզի այգում հայտնաբերված հայկական շիրմաքարերը տեղադրվել են Շիշլիի հայկական գերեզմանատանը

Ստամբուլի Թաքսիմ հրապարակը զբոսավայր
դարձնելու թուրքական իշխանությունների ծրագրի շրջանակներում սկսված շինարարության
ժամանակ հայատնաբերվել էին հայկական գերեզմանաքարեր:
Սուրբ Հակոբ նախկին հայկական գերեզմանատանը պատկանած, շիրմաքարերը ուսումնասիրությունների նպատակով ուղարկվել էին Հնագիտության թանգարան: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, հղում անելով հայկական «Ակօս»-ին, հաղորդում է,որ այժմ նշյալ գերեզմանաքարերը տեղադրվել են Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատան տարածքում:
Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարակից տարածքում, որտեղ այժմ Դիվան հյուրանոցն է ու այլ շենքեր, մինչև 1930-ական թվականները գտնվում էր հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատունը: Թաքսիմում սկսված շինարարական աշխատանքների ժամանակ գետնի մակերևույթից մեկ և կես մետր խորության վրա հայտնաբերված գերեզմանաքարերը պատկանում էին հենց վերոնշյալ հայկական գերեզմանատանը, որը հիմնվել էր 16-րդ դարում Օսմանյան Սուլեյման Քանունի սուլթանի կյանքը փրկած Վանեցի խոհարար Մանուկ Քարասեֆերյանի խնդրանքով: Օսմանյան սուլթանի թույլտվությամբ հիմնված գերեզմանատան տարածքը 1939 թվականին հանրապետական Թուրքիայի ղեկավարության կողմից ընդունված վիճարկելի որոշմամբ, բռնագրավվում է: Իսկ այսօր հայկական գերեզմանատան տեղում վեր են խոյանում Դիվան հյուրանոցն ու այլ շենքեր:
Թուրքական հնագիտական թանգարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը վերագրում են 17-19 դարերին: Գերեզմանաքարերի մի մասի վրայի գրությունները վերծանել հնարավոր չի եղել, մի մասի վրա էլ գրություններ չեն եղել, իսկ մնացածների վրա կան այսպիսի գրություններ՝ «Մարտիրոսի որդի Նիկողոս», «Եղիազարի որդի Գրիգոր», «Կարապետի որդի Դիքեշ Հարություն», «Ասլանի որդի վարսավիր Խաչատուր», «Անտիրեսի տղա Միքայելի որդի Հովհաննես»: Գերեզմանքարերն այժմ տեղադրված են
Ստամբուլի Շիշլիի թաղամասի հայկական գերեզմանատան մուտքի դիմաց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |