Տարածաշրջան10:44, 24 Փետրվար 2014
ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում. Պոլսահայ Գայուշ Չալըքմանն Իշխանաց կղզիների քաղաքապետի թեկնածու է առաջադրվել

Թուրքիայում մարտի 30-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ: Թուրքական տարբեր կուսակցություններ իրենց ընտրացուցականերում ներառել են նաև հայկական համայնքի ներկայացուցիչների:
Իշխանաց կղզիներում «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրել հայազգի Գայուշ Չալըքմանին: Այս կուսակցության կողմից նշյալ ընտրատարծաքի ավագանու անդամի 12 թեկնածուներից մեկը ևս հայ է: Ամենաշատ հայ թեկնածուներ առաջադրվել են Ստաբուլի Բաքըրքյոյի շրջանում: Բաքըրքոյում իշխող «Արդարություն և զարգացում», գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» և «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունների կողմից ընդհանուր թվով 8 հայ թեկնածու է առաջադրվել: Եվս 2 հայ թեկնածու առաջադրվել է Շիշլիի շրջանում «Ժողովրդահանրապետական» կուսակցության կողմից:
Թուրքական «Բուրսադա բուգյուն» լրատվական կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այս ընտրություններին առաջադրված են նաև ոչ ավանադական սեռական կողմնորոշում ունեցող թեկնածուներ: Ընդհանուր առմամբ 8 հոգու առաջադրել են «Ժողովուրդների դեմոկրատիա» և «Ժողովրդահանրապետական» կուսակցությունները՝ յուրաքանչյուրը ներկայացրել է 4-ական թեկնածու:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |