Մարզական13:48, 24 Փետրվար 2014
Թուրք ըմբիշը հակահայկական արտահայտությունների պատճառով կարող է զրկվել Օլիմպիադային մասնակցելու իրավունքից

Թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփը հակահայկական հայտարարություններ անելու պատճառով կարող է զրկվել 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
FILA-ն (միջազգային ըմբշամարտի ֆեդերացիա) թուրք ըմբիշ Ռըզա Քայաալփի գործը քննության կառնի փետրվարի 28-29 Հռոմում կայանալիք գործադիր խորհրդի ժողովի ժամանակ:
Թուրքական «Դեմկրատ հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ՝ FILA-ի 2013 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ՝ Քայաալփը որակազրկվել էր 6 ամսով: Սակայն FILA-ում Թուրքիայի ներկայացուցիչներին հաջողվել էր պատիժը հետաձգել, որպեսզի ըմբիշը կարողանա մասնակցել Հունգարիայում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնությունից հետո FILA-ն կանցկացնի իր առաջին հանդիպումը, իսկ Քայաալփի գործը կքննի FILA-ի դատավոր Ալդո Ալբանեսեն:
Եթե FILA-ն հաստատի 6-ամսյա պատիժը, ապա Քայաալփը կզրկվի 2016 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:
Հիշեցնենք,
որ անցյալ տարի Ստամբուլի Գեզի զբոսայգու համար պայքարողներին Թուրք ըմբիշը «Twitter» միկրոբլոգում վիրավորանքներ և հայհոյանքներ
էր հասցրել, ինչպես նաև վիրավորական երանգով օգտագործել «հայ» բառը:
Թվիթերյան գրառումներում Քայաալփը գրել էր. «Հայաստանի ժողովրդին եք ուրախացնում, Թաքսիմն եք գրավում, Թուրքիան վիրավորում…», «Դուք հայեր եք, հայրենիքի դավաճաններ, ստոր հրոսակներ» և այլն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |