Գիտակրթական08:40, 24 Փետրվար 2014
Հունգարիայի վարչապետը Թուրքիայի նախագահին նվիրել է հայ լուսանկարչի գիրքը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախորդ շաբաթ իրենց երկիր հյուրընկալված Թուրքիայի
նախագահ Աբդուլլահ Գյուլին նվիրել է «Հուշեր Ստամբուլից» լուսանկարչական գրքի
եզակի օրինակը: Գրքում զետեղված են հին Ստամբուլը պատկերող բազմաթիվ լուսանկարներ,
որոնք կրում են Օսմանյան շրջանի լուսանկարչության առաջնակարգ դեմքերից մեկի`
Պասկալ Սեբահի լուսանկարչական ստուդիայի ստորագրությունը:
Այդ մասին հայտնի է դարձել թուրքական «Միլլիյեթ» պարբերականի համապատասխան հրապարակումից` վկայակոչված Թուրքիայի նախագական աղբյուրներով:
Հունգարիայի վարչապետի նվիրած գիրքը պատմում է 1800-ականների Ստամբուլի մասին և հագեցած է այդ ժամանակաշրջանի լուսանկարներով: Գիրքը հեղինակած լուսանկարչական վերոնշյալ ստուդիայի հիմնադիրը եղել է մայրական կողմից ազգությամբ հայ Պասկալ Սեբահը, ով մեծ ներդրում է ունեցել լուսանկարչական արվեստի զարգացման մեջ Օսմանյան կայսրությունում: Նրա մահից (1886) հետո գործը շարունակել է որդին` Ջին Պասկալը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |