Տարածաշրջան08:58, 25 Փետրվար 2014
Աղդամի իրադարձությունները (Խոջալուի սադրանքը)
Ս.թ. փետրվարի 22-ին Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ասոցիացիայի խորհրդի ընդլայնված նիստը, որը նվիրված էր 1992 թ. փետրվարի 26-ին տեղի ունեցած Աղդամի իրադարձությունների (Խոջալուի սադրանքի) վերաբերյալ ադրբեջանական կեղծարարություններին: Ասոցիացիան ընդունեց «Աղդամի իրադարձությունները (Խոջալուի սադրանքը)՝ որպես Ադրբեջանի իշխանությունների կեղծարարական քաղաքականության բնութագրական օրինակ» հայտարարությունը:
Աղդամիի իրադարձությունները (Խոջալուի սադրանքը)՝ որպես Ադրբեջանի իշխանությունների կեղծարարական քաղաքականության բնութագրական օրինակ
1992 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Աղդամի իրադարձությունները
(Ադրբեջանի կողմից որպես «Խոջալուի կոտորած» ներկայացվող), որոնց ժամանակ ադրբեջանական զինված կազմավորումները Խոջալու բնակավայրի մի խումբ բնակիչների սառնասրտորեն գնդակահարեցին իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Նախագահ Մութալիբովին տապալելու նպատակով Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատը օգտագործեց ղարաբաղյան
զինված ուժերին հարկադրված օպերացիան` նպատակաուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական կրակակետերի ճնշմանը, քանի որ այդտեղից
էին մշտական հրետակոծման ենթարկվում հայաբնակ Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը: Դրա մասին վկայել
է անձամբ Նախագահ Մութալիբովը 1992 թ. ապրիլի 2-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:
Օպերացիայից առաջ ղարաբաղյան կողմը, մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, տեղեկացրել է Խոջալուի իշխանություններին պլանավորված օպերացիայի և ադրբեջանական բնակչության տարահանման համար անվտանգ մարդասիրական միջանցք թողնելու մասին:
Ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից անմիջապես հետո ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը լուսանկարել և նկարահանել է զոհվածների մարմինները, որոնք այլանդակված չէին: Մինչդեռ նույն Մուստաֆաևի կողմից երկու օր անց նկարահանված կադրերում նրանց գանգերը մաշկազերծված էին, իսկ մարմինները` այլանդակված, որպեսզի ի ցույց դրվեն հայերի «դաժանությունը և անմարդկայնությունը»: Գոյություն ունեցող փաստերը ամենայն անհերքելիությամբ հաստատում են, որ ղարաբաղյան կողմը ֆիզիկապես չէր կարող մուտք գործել այն տարածքներ, որտեղ մարդիկ էին սպանվել, ապա` նրանց դիակները այլանդակվել: Հատկանշական է, որ հրեշավոր ոճրագործության ականատես դարձած Մուստաֆաևը, Աղդամի չարանենգ սադրանքի իր լրագրողական հետաքննության ժամանակ մի քանի ամիս անց զոհվեց այդ նույն Աղդամի մերձակայքում` առ այսօր չպարզված հանգամանքներում:
Աղդամի սադրանքին հաջորդած Բաքվում իշխանության բռնազավթումից հետո (1992 թ.) Ադրբեջանի նոր ղեկավարությունը Աբուլֆազ Էլչիբեյի գլխավորությամբ խոջալեցիների նկատմամբ իր իսկ հրեշավոր հանցագործությունը թաքցնելու համար նախաձեռնեց իրադարձությունների նպատակաուղղված նենգափոխում` իր սադրանքը ներկայացնելով որպես ղարաբաղյան ուժերի
կողմից խաղաղ բնակիչների «կոտորած»: Այս քաղաքականությունը
պաշտոնական Ադրբեջանի կողմից շարունակվում է առայսօր:
«Խոջալուի իրադարձությունների» աղավաղված քարոզչության
միջոցով Ադրբեջանի իշխանությունները փորձում են հարվածել հայկական երկու պետությունների միջազգային վարկին,
ինչպես նաև այդ իրադարձությունների խեղաթյուրված մեկնաբանությունը պարտադրել երիտասարդ սերնդին` նպաստելով հայատյացությանն
ու այլատյացությանը:
Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թուրք-ադրբեջանական երկյակի ակտիվացած քարոզչությունը, մասնավորապես` «Խոջալուի կոտորածի» առասպելի ներկայացումը, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խստագույնս դատապարտում է այդ ողբերգության հետ կապված փաստերի աղավաղման նենգամիտ քաղաքականությունը` միջազգային հանրությանը կոչ անելով չենթարկվելու Բաքվի և Անկարայի իշխանությունների կեղծիքներին: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան հորդորում է միջազգային հանրությանը թույլ չտալ պատմական ճշմարտության աղավաղում:
Քաղաքական գիտության
Հայաստանի ասոցիացիան դիմում է նաև ազնիվ ադրբեջանցիներին` կոչ անելով անկողմնակալ
կերպով գնահատելու պատմական փաստերը և տուրք չտալու Ալիևյան վարչակարգի օտարատյաց քաղաքականությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |