Իրավական17:06, 25 Փետրվար 2014
ԵԽ զեկույցում քննադատվում է Թուրքիայում և Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը

Եվրախորհրդի Մարդու իրավունքների գծով կոմիսար Նիլս Մուիժնեքսի կողմից հրապարակված
զեկույցում անդրադարձ կա Ուկրաինայում և Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերի
ժամանակ ոստիկանության կողմից օրենքի սահմաններից դուրս ուժի կիրառմանը:
Մասնավորապես ասվում է, որ իրենք բողոքներ են ստացել Գեզիի դեպքերի ժամանակ արցունքաբեր գազի և անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ: Հայտնում է թուրքական «Հյուրիյեթը»:
Հիշեցնենք, որ անցած տարվա մայիսի 28-ից Թուրքիայում մի քանի օր շարունակ
տեղի էին ունեցել
զանգվածային բողոքի ցույցեր, որոնց պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր
գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ:
Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակակառավարական ակցիաների և
ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |