Իրավական12:51, 25 Փետրվար 2014
Եվրադատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային և տուգանել 140 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)
հերթական անգամ Թուրքիայի Հանրապետությանը մեղավոր ճանաչող դատավճիռ է կայացրել:
Թուրքական պետությունը պարտավորվել է 70.000 եվրո որպես նյութական, նույնքան եվրո էլ
որպես բարոյական փոխհատուցում վճարել տուժող կողմ հանդիսացող Քայմազների
ընտանիքին: Իսկ ևս 3.000 եվրո Թուրքիան կվճարի կատարված դատական ծախսերի համար:
Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 2004 թվականի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ Ահմեթ Քամազի և նրա 12-ամյա որդու` Ուղուր Քայմազի կյանքի իրավունքի ոտնահարման մեջ:
Հոր և որդու սպանությունից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել, թե թուրք ոստիկանները վնասազերծել են երկու ահաբեկչի: Սպանություն կատարած ոստիկանների դեմ դատական հայց է ներկայացվել, բայց տուժող կողմի հայցը չի բավարարվել, իսկ դատարանի առջև կանգնած 4 թուրք ոստիկանների նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել` ինքնապաշտպանության փաստարկով:
Խնդրի լուծման իրավական ճանապրները Թուրքիայում սպառած Քայմազների ընտանիքը ճարահատյալ դիմել է եվրադատարան և 10 տարի անց հասել արդար դատավճռի:
Ermenihaber,am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |