Քաղաքական10:58, 26 Փետրվար 2014
Գյուլը հաստատել է դատավորների և դատախազների լիազորությունների վերաբերյալ վիճելի օրինագիծը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է Թուրքիայում Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) մասին
օրինագիծը:
Սույն
օրինագծով սահմանափակվում
են Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի լիազորությունները,
իսկ արդարադատության նախարարին շնորհվում միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակոլւթյան` Գյուլը ասել է, որ ավելի ճիշտ կլինի , որ օրինագծի վիճելի համարվող կետերը սահմանադրական դատարանը քննի:
Նշենք, որ ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ Դատավորների և դատախազների գերագույն խորհրդին վերաբերող օրինագծի նպատակն է քողարկել դեկտեմբերի 17-ին բռնկված խոշոր կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը, որի ընթացքում հարցաքննվել են մի շարք հայտնի գործարարներ, նախարարների որդիներ ու պետական պաշտոնյաներ, այդ թվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։
ժամանակին ԵՄ-ն նույնպես իր մտահոգություններն է հայտնել օրինագծի վերաբերյալ ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն ասել է. «Օրինագծի վերաբերյալ մեր լուրջ մտահոգությունների մասին բազմիցս ասել ենք: Այս օրենքը Թուրքիայում իրավունքի գերակայության տեսակետից մեծ կարևորություն ունի: ԵՄ ամենամեծ մտահոգությունները կապված են նոր օրինագծով Արդարադատության նախարարին տրվող լիազորությունների հետ»:
Այս օրինագիծը նույնիսկ վարչապետ Էրդողանի կուսակիցների և ընդդիմադիրների միջև
խորհրդարանում ծեծկռտուքի պատճառ էր դարձել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |