Իրավական09:58, 26 Փետրվար 2014
Թուրք դատախազը փաստում է, որ գաղտնալսվող անձանց թիվը հասել է 2.280-ի

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազ Հադի Սալիհօղլուն գաղտնալսումների հետ
կապված գրավոր հայտարարությամբ է հանդես եկել: Նախօրեին «Սթար» պարբերականը լուր
էր տարածել, թե գյուլենականներն իրականացրել են ավելի քան 7.000 մարդու
հեռախոսազրույցների գաղտնալսում:
Դատախազը տեղեկացրել է, որ անձնական գործի (դոսյե) շրջանակներում ուղղակիորեն կամ անուղղակիորեն գաղտնալսվել կամ ձայնագրվել են Թուրքայի 2.280 քաղաքացների զրույցներ: Սալիհօղլուն չի բացառել, որ նշյալ թիվը դեռ կարող է աճել, քանի որ ոստիկանության տեռորիզմի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեռ շարունեում են պարզել և բացահայտել կատարվածը:
Նշենք, որ գաղտնալսումների թեման օրակարգ մտավ «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն օպերացիայից հետո, մանավանդ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իսլամական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլինի բացահայտ առճակատման համատեքստում: Փետրվարի 24-ին էլ համացանցում հայտնվեց Էրդողանի և նրա որդու 2013-ի դեկտմեբերի 17-ի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնց միջոցով Էրդողանը որդուն հրահանգում է տնից հանել փողերն ու այլ տեղում թաքցնել: Թուրքիայում այժմ քննարկվում է նշյալ ձայնագրությունների մոնտաժված լինել-չլինելու հարցը, իսկ ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանի հրաժարական տալու ժամանակը եկել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |