Մարզական09:05, 27 Փետրվար 2014
Էրդողանին քննադատող հսկակայան պաստառ` Գալաթասարայ-Չելսի հանդիպման ժամանակ

Վերջին օրերին Թուրքիայում հրապարակվեց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` որդու Բիլալ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը մեծ սկանդալի առիթ դարձավ: Հեռախոսազրույցում Էրդողանը որդուն տեղեկացնում է, որ հակակոռուպցիոն օպերացիա է անցկացվում, ամենուր խուզարկություններ են տեղի ունենում և հրահանգներ է տալիս որդուն` տանից փողերը հանելու ու զրոյացնելու վերաբերյալ:
Ձայնագրության հրապարակումից հետո երկրում հակակառավարական տարատեսակ ակցիաներ են անցկացվում: Հերթականը տեղի է ունեցել երեկ ` Գալաթասարայ– Չելսի ֆուտբոլային հանդիպման ժամանակ:
Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Գալաթասարայy» և «Չելսիn» առաջին հանդիպումը անցկացրեցին Թուրքիայում: Հանդիպման առաջին խաղակեսում
տրիբունաներում թուրքական ակումբի երկրպագունները արտահայտելով իրենց բողոքը Թուրքիայում տեղի ունեցող կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ, պարզել են հսկայական պաստառ` «Ալո հայրիկ, գող կա» գրությամբ:
Թուրքական «Հաբերդար» լրատվական կայքը գրում է, որ ձայնագրության հրապարակումից հետո Էրդողանի որդու` Բիլալ Էրդողանի «Ալո հայրիկ» արտահայտությունը թևավոր խոսքի վերածվել: Իսկ «գող կա» արտահայտությունը հասցեագրված է Էրդողանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուրինյոն վիրավորել էր թուրք մրցավարներին, «Galatasaray»-ի ֆուտբոլիսներին և մարզչական կազմին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է եղել, որ Սպերցյանը տեղափոխվի թուրքական ակումբ։

Նշենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ներկայիս Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը և առաջին նախագահն է եղել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |