Իրավական13:50, 28 Փետրվար 2014
Թուրքիայի խորհրդարանում առաջարկվել է քաղաքացիություն տալ 1915-ից հետո երկիրը լքած քաղաքացիներին

Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Էրոլ Դորան Թուրքիայի ազգային մեծ ժողով օրենքի նախագիծ է ներկայացրել, որն առաջարկում է փոփոխություն մտցնել քաղաքացիության մասին օրենքում:
Ազգությամբ ասորի պատգամավորի ներկայացրած օրենքի նախագիծն առաջարկում է այն մարդկանց կամ նրանց ժառանգներին, ովքեր 1915 թ. հունիսի 1-ից տարբեր պատճառներով սեփական հայրենիքից հեռացել կամ էլ ստիպված լքել են, տալ Թուրքիայի քաղաքացիություն և հնարավորություն բնակվել Թուրքիայում այնտեղ, որտեղ ցանկանան:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը ներկայացրել է այն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք,
օրենքի նախագծի համաձայն, պետք է ներկայացնել
քաղաքացիություն ստանալու համար:
• Ժամանակշրջանի անձնագիր
կամ անձնագրի փոխարեն կիրառվող այլ փաստաթուղթ:
• Եկեղեցու կամ սինագոգի
գրացումներ:
• Փոքրամասնությունների հիմնադրամների գրանցումներ:
• Օսմանյան փաստաթղթեր, զինվորական փաստաթուղթ, բնակչության գրանցում,
նավի ուղևորների գրանցամատյան, ամուսնության վկայական կամ սեփականության վկայական:
• Նախկին բնակության վայրերի վկաների ցուցմունքներ:
• Բնակություն հաստատած երկրների բնակչության գրանցամատյաններից
փաստաթղթեր, որոնք կհաստատեն Թուրքիայից գաղթելու փաստը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |