Իրավական14:28, 01 Մարտ 2014
Թուրքիան հնարավոր է Գյուլենի արտահանձնման գործընթաց սկսի

Վերջին շրջանում Թուրքիայում լուրեր են շրջանառվում այն մասին, որ իշխանությունները հնարավոր է Միացյալ Նահանգներին դիմեն այնտեղ բնակվող Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու առաջարկով: «Կանալ 7» հեռուստաալիքի եթերով հանդես եկած Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բողդաղն անդրադարձել է վերոնշյալ թեմային: Հարցին, թե իսկապես Անկարան մտադիր է դիմել Վաշինգտոնին Գյուլենին արտահանձնելու առաջարկով, նախարարը պատասխանել է, որ առայժմ կառավարությունը չի լիազորել կոնկրետ մարդու այդ հարցով զբաղվելու համար: Բայց և չի էլ բացառել, որ համապատասխան իրավական գործընթացի մեկնարկի դեպքում արտահանձնման դիմում լինի Թուրքիայի կողմից:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը սկսյալ 1999-ից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի 1997թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում իրականացվել, ինչ պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ: Գյուլենը մեղադրվում էրԹուրքիայի աշխարհիկ կարգերը խորտակելու կողմնակիցներին աջակցելու մեջ: Գյուլենը համարվում է արդի իսլամի և ժողովրդավարության սինթեզը կրող ու աշխարհում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնող անձ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |