Հոդված11:14, 04 Մարտ 2014
Էրդողանը քայլում է «ամեն գնով իշխանություն» ճանապարհով
2013 թվականի տարեվերջին Թուրքիայում իրականացված
հակակոռուպցիոն օպերացիան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)
12-ամյա կառավարման շրջանի պատմությունը բաժանեց երկու մասի՝ դեկտեմբերի 17-ից առաջ
և հետո: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած վերոնշյալ կուսակցությունը, որը կառավարման
շրջանում բավականին ազատականություններ էր բերել, տաբուներ էր կոտրել և Արևմուտքի համար
ընդունելի դարձել իսլամը և ժողովրդավարությունը համադրող իր մոտեցմամբ, դեկտեմբերի
17-ից սկսեց մի քաղաքականություն, որը հենց
նույն Արևմուտքի որակմամբ` հակաժողովրդավարական է:
Դեկտեմբերի 17-ը դարձավ այն սահմանագիծը,
որտեղ Թուրքիայի երկու ազդեցիկ առաջնորդների`Էրդողանի
և ամերիկաբնակ իսլամական գործիչ Ֆեթթուլահ Գյուլենի ճանապարհները վերջնականապես
բաժանվեցին: Գյուլենը համարվում է հակակոռուպցիոն
օպերացիայի հրահանգիչը, թեև ինքն անձամբ հերքում
է իր մասնակցությունը: Իշխանական ճամբարից նրան են մեղադրում այդ օպերացիան կազմակերպելու
համար, քանի որ դատաիրավական և ոստիկանական
համակարգում Գյուլենի կողմնակիցները բավականին ազդեցիկ ներկայություն ունեն: Կարծիքներ
կան նաև, որ դատախազ Մուամմեր Աքքաշը, ով իրավասություն է տվել անցկացնել այդ օպերացիան,
գյուլենական համայնքի անդամ է:
Էրդողան-Գյուլեն հակասությունում վարչապետի
առաջին քայլերը եղան դատախազների, իրավապահ մարմինների ղեկավար օղակներին պաշտոնանկ անելը կամ ծառայության այլ վայր տեղափոխելը:
Պետք է նկատել, որ դրանք կարճաժամկետ, կանխարգելիչ գործողություններ էին և, անշուշտ,
խնդրի լուծում հանդսիանալ չէին կարող: Երկարաժամկետ
լուծումներն էլ տանում են ժողովրդավարական ազատությունների սահմանափակմանը: Հունվար ամսվա ընթացքում ընդունվեցին մի շարք օրենքներ համացանցի, դատարիավական համակարգի
և «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) մասին: Եթե կարճ բնորոշենք վերոթվարկյալ
օրենքները, ապա կարող ենք ասել, որ առաջին երկուսն ամբողջապես անցնում են կառավարության
վերահսկողության ներքո և նրանց գործունեության
սահմանները փաստորեն կորոշվեն բացառապես Էրդողանի հայեցողությամբ: Այս երկու օրենքներն
արդեն կիրառության մեջ են մտել, քանի որ ստացել են նախագահ Աբդուլլահ Գյուլի վավերացումը:
Իսկ ինչ վերաբերում է «Ազգային հետախուզության ծառայության» մասին օրենքի փոփոխությանը,
ապա այն նախատեսում է այդ կառույցի լիազորությունների ընդլայնում՝ ընդհուպ մինչև պետական
և մասնավոր կազմակերպությունների տվյալներից օգտվելու հնարավորություն առանց դատարանի
թույլտվության: Բացի այդ դատախազությունը «MİT»-ի աշխատակիցների
նկատմամբ չի կարող քրեական գործ հարուցել ու նրանց վերաբերյալ առկա բողոքները և փաստերը պարտավոր է փոխանցել նշյալ գերատեսչությանը:
Այս օրենքի շուրջ ընդդիմադիր կուսակցություններից «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը
և ԱԶԿ-ն համաձայնության են եկել այն քննարկման
դնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից (ՏԻՄ) հետո:
Չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում
սահմանափակումներ բերող այլ օրենքներ ևս ընդունվեն, որոնք միտված կլինեն Էրդողան-Գյուլեն
հակամարտությունում առաջինի շահերի սպասարկմանը, ինչպես վերոհիշյալները:
Թուրքիայում մարտի 30-ին տեղի են ունենալու
ՏԻՄ ընտրություններ, որոնք շատ կարևոր են և կարող են վճռորոշ դեր ունենալ այդ հակամարտությունում:
Ակնհայտ է, որ Էրդողանն ընտրություններից առաջ համացանցի մասին օրենքով ընդդիմադիր
և հատկապես գյուլենական համայնքին պատկանող լրատվամիջոցներին է լռեցնում, 2-րդ օրենքով
կանխում է առանց կառավարության (ըստ էության՝ իր) իմացության որևէ օպերացիայի կազմակերպում
կամ իրականացում, իսկ «MİT»-ի մասին օրենքով ըստ էության «իր ձեռքերն է երկարացնում»:
Գուցե, այս կերպ Էրդողանին հաջովի դուրս գալ այն բարդ իրավիճակից որում հայտնվել է,
հատկապես իր և որդու հեռախոսազրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո, և
կարողանա «վնասազերծել զուգահեռ կառույցը» (այդպես են Էրդողանի կողմանակիցներն անվանում
գյուլենական համայնքին) ու երկարացնել իր իշխանությունը,
սակայն մեկ բան պարզ է. սա մեծ վնաս կհասցնի ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին:
Անահիտ Վեզիրյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |