Իրավական14:31, 05 Մարտ 2014
Թուրքայում բանտարկված հայ մտավորականը բանտախցում քնում է բետոնածածկ հատակի վրա

Թուրքայում սույն թվականի հունվարին 2 տարվա ազատազրկման
դատապարտված պոլսահայ անվանի լեզվաբան, լրագրող Սևան Նիշանյանին մեկ շաբաթ առաջ
տեղափոխել էին Իզմիրում գտնվող խստացված ռեժիմով փակ գաղութ: Լուրեր են
շրջանառվում այն մասին, որ բանտախցում մահճակալ չլինելու պատճառով Նիշանյանը
ստիպված գիշերները քնում է բետոնածածկ հատակի վրա: Հայ մտավորականի իրավունքների
պաշտպանությամբ զբաղվող կոմիտեն, որի կազմում ընդգրկված են բազմաթիվ գրողներ,
լրագրողներ, արվեստագետներ, իրավապաշտպաններ, պատրաստվում է այդ հարցը
բարձրաձայնել միջազգային հանրության առաջ, քանի որ Նիշանյանի նկատմամբ կիրառվող «բետոնե անկողին» մեթոդը անձին
տանջանիք ենթարկելու բացահայտ դրսևորում է: Թուրքական «Բորսարթի» կայքի
տեղեկացմամբ` Նիշանյանին անգամ լոգանք ընդունելու հնարավորություն չեն տալիս:
«Նեսին» հիմնադրամի տնօրեն Ալի Նեսինի մեկնաբանմամբ` Նիշանյանին տեղափոխել են այլ բանտ, քանի որ նա բացահայտել էր բանտապահի կողմից իր կրեդիտ քարտը գողանալու փաստը:
Հիշեցնենք, որ դատարանը Նիշանյանի նկատմամբ ազատազրկման վճիռ էր կայացրել ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով: Բանն այն է, որ Նիշանյանն Իզմիրի Շիրինջե գյուղի սեփական հողակտորի վրա 60 քմ մակերեսով քարե տուն է կառուցել, որը, սակայն, իշխանությունների կողմից ճանաչվել է որպես անօրինական կառույց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |