Իրավական08:19, 07 Մարտ 2014
Դինքի ընտանիքը դիմել է Սահմանադրական դատարան

2007 հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոսի» խմբագրության շենքի առջև սպանված Հրանտ Դինքի ընտանիքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ սպանության գործով պատասխանատու պետական ծառայողներին դատելու համար:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, Սահմանադրական դատարան դիմումը ներկայացվել
էր Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի և զավակաների՝ Արատի, Սեռայի և Դելալի, ինչպես նաև Հրանտի
եղբայր Խոսրով Դինքի անունից:
Հայցադիմում նշված է, որ պետական ծառայողների նկատմամբ կայացված լիազորություններից
և իրավասությունից զրկելու որոշումը չի համապատասխանում Սահամանդրության 36-րդ հոդվածի «Արդար դարտավարության իրավունք» կետին,
Սահմանդրության 10-րդ հոդվածի «օրենքի առջև հավասարության»
կետին և Մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածին:
Դինիքի ընտանիքի փաստաբանների կողմից
ներկայացված հայցադիմում նշված է, որ հանցագործությունից
առաջ և հետո պետական ծառայողների պատասխանատվության բացահայտելու փոխարեն նրանց պաշտպանելու նպատակ
է եղել:
Նախ պահանջում ենք ի հայտ բերել բոլոր պատասխանատու անձանց և պարզել, թե ինչու Հրանտ Դինքի սպանությանն առնչվող պետական ծառայողների պատասխանատվության բացահայտմանն ուղղված արդար և արդյունավետ հետաքննություն չի իրականացվել, թե ինչու պետական հիմնարկ-հաստատություններն անհրաժեշտ ջանք չեն գործադրել հանցագործության բացահայտման համար»,- նշված է հայցադիմումի մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |