Հասարակական08:57, 07 Մարտ 2014
Սևան Նիշանյանին համամատաբար լավ պայմաններ ունեցող բանտ են տեղափոխել

Հունվարի 2-ից Թորբալը բանտում գտնվող պոլսահայ գրող, լեզվաբան Սևան Նիշանյանին, ով Շիրինջեում ապօրինի շինարարություն անելու մեղադրանքով դատապարտվել էր 2 տարվա բանտարկության, կրկին այլ բանտ են տեղափոխել:
Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի՝ Նիշանյանը բանտից ևս շարունակել է գրել և
«Twitter» միկրոբլոգում իր էջում գրառում էր կատարել. «Բանտային կյանքի հիմնական օրենքն
է. եթե դու չկծես, քեզ կկծեն: Ամբողջ համակարգը սրա վրա է հիմնված: Թուրքիայի Հանրապետություն
կոչվող այլասերված երկրի էությունն արդյո՞ք սա չէ»:
Թերթը նշում է, որ Նիշանյանի այս գրառումից հետո նրան տեղափոխել
էին Բուջա խստացված ռեժիմով գաղութ, որտեղ ստիպված է եղել բետոնածածկ հատակին քնել,
քանի որ նրա բանտախցում անգամ մահճակալ չի եղել: Իսկ երբ այդ հանգամանքը հայտնի է դարձել
հանրությանը, նրան տեղափոխել են Ալիաղա գաղութ: Պրոֆեսոր Ալի Նեսինը տեղեկացրել է,
որ այս բանտը համեմատաբար ավելի լավ պայմաններ ունի:
Նիշանյանի փաստաբանն էլ հայտնել է, որ Թորբալը բանտի կողմից իր ծառայակցին վիրավորելու
և սպառնալու մեղադրանքով Նիշանյանի դեմ դատարան ներկայացված հայցի առաջին նիստը տեղի կունենա մարտի 27-ին: Դատարանի որոշումից
պարզ կդառնա, թե որքան ժամանակ Նիշանյանը կմնա խստացված ռեժիմով բանտում:
Տեղեկացնենք, որ Սևան Նիշանյանին խստացված ռեժիմով բանտ տեղափոխելու համար պատճառ է եղել նաև այն, որ նա բացահայտել էր բանտապահներից մեկի կողմից իր պլաստիկ քարտը գողանալու փաստը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Չնայած Թուրքիայում կանանց կրթության և աշխատուժի մասնակցության ցուցանիշների առաջընթացին՝ տղամարդկանց և կանանց միջև զգալի անհավասարություն դեռևս պահպանվում է:

Թուրքիայի ազգային ժողովի ընդհանուր նիստում ընդունվել է կիբերանվտանգության մասին օրենքի առաջարկի 13-րդ հոդվածը։

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը մարտի սկզբին հետազոտություն է անցկացրել և հրապարակել, թե որոնք են Թուրքիայի ամենակարևոր օրակարագային հացերը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |